Արեվիկ
«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:
Հրատարակչությունը ջանք ու եռանդ չի խնայում հայ երեխաներին ևս հասցնելու աշխարհի հայտնի ու սիրված գրքերը և բազում գրքեր են թարգմանում ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից: