Հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(Ծնվ․ 1970)
Ծնվել է 1970 թվականի ապրիլի 10-ին, Աբովյան քաղաքում։ Մասնագիտությամբ պատմաբան է։ 1997 թվականին «Վանի թագավորության մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2016 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ: