Չակ Պալանիկ
Ամերիկացի գրող և ֆրիլանս-լրագրող
(Ծնվ․ 1962)
Առավելապես հայտնի է, որպես բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարտական ակումբ» գրքի հեղինակ, որի հիման վրա Դեյվիդ Ֆինչերի կողմից նկարահանվել է համանուն ֆիլմը` Բրեդ Փիթի, Էդվարդ Նորթոնի և Հելենա Բոնեմ Քարթերի մասնակցությամբ: Պալանիկն համացանցում ամենամեծ լսարան ունեցող անձնական էջերից մեկն ունի: Պալանիկի գրելաոճը, որը նման է այնպիսի գրողների ոճին, ինչպիսիք են Բրեթ Իսթոն Էլլիսը, Իրվին Ուելշը և Դուգլաս Քոուփլենդը, դարձրել է նրան X սերնդի ամենահայտնի ու ընթերցվող գրողներից մեկը: