Էմիլ Զոլա
Ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ
(1840 – 1902)
Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է XIX դարի 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։
Զոլան հայտնի է որպես ինդուստրիալ հասարակության ժամանակաշրջանում լիբերալիզմի հետևորդ։ Հատկապես Դրեյֆուսի դատավարության գործում նրա մասնակցությունը և որպես արդյունք տպագրված «Ես մեղադրում եմ» հոդվածը դարձան 1898-ին դեպի Անգլիա արտաքսման պատճառ։