Հարփըր Լի
Ամերիկացի գրող
(1926 – 2016)
«Ծաղրասարյակ սպանելը․․․» (անգլ.՝ To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակն է (Պուլիցերյան մրցանակ, 1962)։ «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։
Նրա հանրահայտ «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը հիմնված է Հարփըր Լիի ընտանիքի և հարևանությունում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Հատկապես 1936 թվականին տեղի ունեցած իրադարձության՝ երբ Լին դեռ 10 տարեկան էր։ Վեպը ներկայացնում է մեծահասակների անտրամաբանական վերաբերմունքը ռասսայի նկատմամբ՝ 1930-ականների սկզբին, ԱՄՆ-ի արևմուտքում։ Գրողի վրա մեծ ազդեցություն է թողել Ալաբամայում տեղի ունեցող ռասայական խտրականությունը։ 1950-ականների կեսերին նա նաև գրել է Go Set a Watchman վեպը, որը հրատարակվել է 2015 թվականի հուլիսին որպես «Ծաղրասարյակ սպանելը…», սակայն հետո պարզ է դարձել, որ դա գրքի նախնական տարբերակն է եղել։