Պետրոս Բեդիրյան
Հայ լեզվաբան, հայերենագետ
(Ծնվ․ 1931)
Պետրոս Բեդիրյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը շատ լայն է։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Բեդիրյանի գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011) աշխատանքի արդյունքը։