Ստեֆան Ցվայգ
Ավստրիացի գրող, գրաքննադատ
(1881 – 1942)
Բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ է: Ստեղծագործություններում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։
Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա: