Մենք գիտենք, որ դու սիրում ես կարդալ: Գրքերը, դուրս գալով տպարանից, սկսում են ապրել իրենց կյանքով և մի օր հանդիպում են քեզ: Դա հրաշալի հանդիպում է: Մենք ստեղծել ենք այս օրագիրը, որ դու կարողանաս հուշեր պահպանել այդ հանդիպումներից: Եվ ոչ միայն հուշեր… Եթե ուշիմ ես, ապա ընթերցելիս, գիտե՛ս, առաջանում են բազում հարցեր, ծնվում են մտքեր, պատկերացումներ… Պատասխանի՛ր օրագրում տրված հարցերին և հետագայում հետաքրքրությամբ կկարդաս ընթերցողի քո մտքերը:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...
ՈՉ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ – 2018 ընտրանի–օրագիրը, պահպանելով 2017 թվականի նույնանուն ժողովածուի սկզբունքները, ներկայացնում է 52 բանաստեղծություն տարվա շաբաթների թվին համապատասխան: Ընտրանիում ներառված ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը` Վահագն Աթաբեկյանի «Voca Me»–ն (2017 թ.): Այս մեծ ժամանակագրական ընդգրկումը ընթերցողին հնարավորություն է տալիս հետևելու հայ պոեզիայի զարգացմանը արևմտահայ–սփյուռքահայ, արևելահայ–խորհրդահայ և հետանկախության գրական–մշակութային իրականություններում, վերստին ընթերցելու արևմտահայ ու արևելահայ դասական հեղինակների ստեղծագործությունները, վերհիշելու խորհրդահայ պոեզիայի այսօր արդեն մոռացվող անուններ, ժամանակին սիրված, նույնիսկ երգերի վերածված գործեր, նաև բացահայտելու անհայտ հեղինակների և ստեղծագործություններ: Բանաստեղծներ` Ռափայել Պատկանյան, Եղիշե Չարենց, Մատթեոս Զարիֆյան, Սլավիկ Չիլոյան, Պետրոս Դուրյան, Համո Սահյան,...
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» ընտրանի–օրագիրը ներկայացնում է անցնող երկու և կես տասնամյակում գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված ու նաև անտիպ՝ 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն: Անկախության բանաստեղծության ընտրանի հրատարակելու նպատակը գրական պարբերականներում կամ գրադարակներում նիրհող գրքերում տեղ գտած և հանրության լայն շրջանակներին ու հատկապես նոր ընթերցողին անծանոթ անկախության շրջանի պոեզիայի ներկայացումն է նոր ձևաչափով: Բանաստեղծներ` Վահան Անդրեասյան, Էդվարդ Միլիտոնյան, Վահագն Աթաբեկյան, Խաչիկ Մանուկյան, Դավիթ Հովհաննես, Արտակ Համբարձումյան, Արմեն Շեկոյան, Տիգրան Պասկևիչյան, Մհեր Արշակյան, Նշան Աբասյան, Արտաշես Արամ, Վարդան Հակոբյան, Հրաչ Բեյլերյան, Սիփան Շիրազ, Արմեն Մարտիրոսյան, Շանթ Մկրտչյան, Ղուկաս Սիրունյան, Արտեմ Հարությունյան, Արթուր Մեսրոպյան, Տաթև Չախչախյան,Ավագ Եփրեմյան, Գևորգ Թումանյան, Անատոլի Հովհաննիսյան, Հակոբ...