Զարգացնող և միևնույն ժամանակ ժամանցային խաղ, որը վստահաբար դառնալու է ձեր փոքրիկի սիրելի խաղը: Տուփում առկա է. Խաղադաշտ – 48 հատ Մարկեր – 2 հատ Խաղում առկա է 2 տեսակի խաղաքարտ. * 44 <Մարտադաշտ> (նավերի պատկերներով) * 4 <Վանդակավոր խաղադաշտ> Մարտադաշտերում պատկերված են հետևյալ նավերը. 1 հատ – քառավանդակ մարտանավ 2 հատ- եռավանդակ մարտանավ 3 հատ- երկվանդականի մարտանավ 4 հատ – մեկվանդականի մարտանավ Խաղացողների խնդիրն է կրակել թշնամու դաշտի վրա՝ նշելով կոորդինատները, օրինակ՝ «Ա-10», «Թ-7» կամ ցանկացած կոորդինատ, որտեղ հավանական է նավի առկայությունը: Խաղացողները հերթով հարձակվում են. սկզբում կրակում է մեկը, այնուհետև՝ մյուսը: Թշնամու նավի վրա հարձակվելիս, եթե հարվածը դիպուկ...
Խաղի միջոցով սովորում ենք բառակազմություն և զարգացնում միտքը, բառապաշարը, ուշադրությունը, տրամաբանությունը: Տուփում առկա են 3 խումբ 108 խաղաքարտեր: 1-ին խմբի խաղաքարտերից պետք է ընտրել պարզ բառը, դրան գումարել 2-րդ խումբ խաղաքարտերից ընտրված պարզ բառը և ստանալ 3-րդ խումբ խաղաքարտերում թաքնված բարդ բառը: Խաղաքարտերը պատրաստված են նույն օրինակով, ինչի շնորհիվ կարող եք խառնել մյուս Բառակազմիկի հետ և ունենալ ավելի շատ բառեր:
Մանկական, կրթական, ուսուցողական, ժամանցային, զարգացնող խաղ: Խաղում առկա են 72 բառ և 122 նկար: Ինչպե՞ս խաղալ Բառեր պարունակող խաղաքարտերը շրջված դրվում են սեղանին: Մասնակիցներից մեկը վերցնում է վրայի խաղաքարտը, մտքում կարդում բառը, այնուհետև նկարներ պարունակող խաղաքարտերի միջից գտնում և հերթականությամբ սեղանին է դնում այդ բառի բոլոր տառերով սկսվող նկարներ:
Կատարի՛ր գործողությունը, ստացի՛ր պատկերը: Տուփում առկա է. Խաղաքարտ – 20 հատ (40 վարժություն) Մատիտ, ռետին, պատասխանների թերթիկ։ Ինչպե՞ս խաղալ․ Խաղաքարտի ձախ կողմում թվաբանական գործողություններ են՝ գումարում, հանում, բաժանում, բազմապատկում, աջ կողմում ՝ դատարկ վանդակներ։ Դեղին գույնով առանձնացված են հանման և բազմապատկման գործողությունները, որոնց արդյունքի քանակով վանդակներում դնում ենք կետ, կապույտ գույնով ՝ գումարման և բաժանման գործողութոյւններ, որոնց արդյունքի քանակով վանդակներն ամբողջությամբ ներկում ենք։ Երեխան հերթականությամբ կատարում է գործողությունները և լրացնում կողքի վանդակներն այնպես, ինչպես նշված է վերևում․ վերջում ստացվում է պատկեր։ Խաղում առկա է ճիշտ պատասխանների թերթիկ, որի օգնությամբ երեխան ինքնուրույն կարող է ստուգել իր լուծած խաղաքարտը։ Խաղաքարտերը նախատեսված են...
Խաղը պարունակում է 3 տեսակ բույս՝ ծաղիկ, վարունգ, լոլիկ, և տնկման համար նախատեսված բոլոր դետալները: Երեխան ինքնուրույն կարող է տնկել իր առաջին բույսը: Տնկման և աճեցման փուլերը մանրամասն ներկայացված են ուղեցույցում: Համոզված ենք, որ այս խաղը կդառնա երեխայի սիրելին: Խաղում առկա է․ Ծաղկաման – 3հատ Հող – 3 ծաղկամանի համար Սերմ – 3 տեսակ (ծաղիկ, վարունգ, լոլիկ) Ստիկեր – 3 տեսակ Դրոշակ – 3 հատ Ուղեցույց – աճման ընթացքը նկարագրող Փոքր տարիքից ձևավորենք սեր բնության հանդեպ:
Խաղը զարգացնում է ուշադրությունը, տրամաբանությունը, հիշողությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը, երևակայությունը, կենտրոնանալու և մտածելու կարողությունը, ճանաչողական ունակությունը: Խաղաքարտերը խմբավորված են ըստ գույների (6 տարբեր թեմաներ): Վերցնել խաղաքարտը, որի վրա պատկերված է նկար: Ներքևի հատվածի փոքրիկ պատկերներից ընտրել այն պատկերը, որը համապատասխանում է նկարին: Մատը դնել նկարի տակ գտնվող անցքի մեջ և առանց այն հանելու շրջել խաղաքարտը: Պատասխանը ճիշտ է, եթե անցքը շրջագծված է կարմիր գույնով:
Երեխաները սիրում են խաղալ լոգարանում, մենք էլ առիթից օգտվելով՝ կրկնապատկում ենք այդ հաճույքը պայծառ գույներով, տառերով ու թվերով։ «ՉՈՓ-ՉՈՓ» լողացող տառերն ու թվերը երեխաների համար զվարճանալու ու սովորելու կատարյալ համադրություն են ստեղծում․ յուրացնում են հայերեն տառերը, սովորում են հաշվել, ճանաչում են գույները, իսկ թրջված տառերն ու թվերն իրենց փոքրիկ մատներով լոգարանի պատերին ու սալիկներին կպցնել-պոկելով զարգացնում են աչքի-ձեռքի կոորդինացիան և մանր մոտորիկան։ Ներառում է՝ 39 տառ (hայերենի ամբողջական այբուբենը) 10 թիվ (0-ից 9-ը թվերը) Ցանց-պայուսակ (չորացնելու, մեկտեղելու և մաքուր պահելու համար) Որակային այլ հատկություններ՝ չեն սուզվում ջրում, թաց վիճակում կպչում են գրեթե ցանկացած մակերևույթի, կատարյալ են կերմիկական սալիկների ու լոգարանի...
Խաղը ներկայացնում է չորս երկրաչափական պատկեր՝ յուրաքանչյուրը՝ չորս տարբեր գույնի։ Պատկերները տեղադրվում են հարթակի համապատասխան սյուներին։ Համադրեք տարբեր պատկերները և ստացեք Ձեր ցանկացած «կառույցը», օրինակ՝ տուն։ Ընտրեք պատկերներից մեկը։ Երեխայի հետ հաշվեք անցքերը, ուղղորդեք գտնել տեղադրման դաշտը և համապատասխան թվով սյուները։ Երեխային ցույց տվեք պատկերներից մեկը՝ նշելով գույնը։ Ապա խնդրեք գտնել նույն գույնի մյուս պատկերները։ Դա կնպաստի գունաճանաչությանը և խմբավորելու հմտությանը։ Այնուհետև կարող եք հաշվել, թե այդ գույնի քանի պատկեր կա։ Դա կնպաստի պարզ թվաբանական հմտությունների զարգացմանը։ Բոլոր պատկերներն անկանոն շարեք սեղանին և երեխային խնդրեք խմբավորել ըստ ձևի։ Դա կնպաստի ուշադրության և մտածողության զարգացմանը։ Երեխային խնդրեք գտնել և տալ Ձեր...
Այս խաղի միջոցով երեխան կծանոթանա երկրաչափական պատկերներին, կսովորի գույները, կտարբերակի չափերը։ Վերցրեք բուրգի մասերից մեկը, ցույց տվեք երեխային՝ նշելով գույնը։ Երեխային խնդրեք, որ գտնի նույն գույնի մյուս մասերը։ Դա կզարգացնի գունաճանաչողությունը և խմբավորելու հմտությունը։ Այնուհետև կարող եք հաշվել, թե այդ գույնի քանի մաս ունի բուրգը, Դա կնպաստի պարզ թվաբանական հմտությունների զարգացմանը։ Բուրգի մասերը անկանոն շարեք սեղանին և երեխային խնդրեք խմբավորել ըստ ձևի։ Դա կնպաստի ուշադրության և մտածողության զարգացմանը։
Խաղը ներառում է 400 հարց՝ 200 քարտի վրա, 6 տարբեր գույների խաղաքարեր, հինգ վայրկյանից զնգացող վայրկյանաչափ, խաղատախտակ: Նպատակը Պետք է առաջինը հասնել վերջնակետին՝ հարցերին պատասխանելով այնքան արագ, որքան պահանջում է վայրկյանաչափը՝ հինգ վայրկյանում: Խաղի նախապատրաստությունը Քարտերն արկղիկով դրեք սեղանին այնպես, որ բոլորին հասանելի լինի։ Սեղանին դրեք նաև վայրկյանաչափն ու խաղատախտակը: Բոլոր հարցերն սկսվում են «Ասա 3…»-ով, ապա շարունակվում ամենատարբեր թեմաներով: Կրտսեր տարիքի կամ անփորձ մասնակիցներին թույլատրվում է երեքի փոխարեն տալ երկու պատասխան: Այս կանոնի շուրջ հարկավոր է պայմանավորվել խաղն սկսելուց առաջ: Յուրաքանչյուր մասնակից ընտրում է մի գույնի խաղաքար և դնում «Մեկնարկ» վանդակում: Ինչպես խաղալ Խաղը մեկնարկում է ամենափոքր մասնակիցը: Նրա...
Խաղը սովորեցնում է հաշվել, կատարել պարզ թվաբանական գործողություններ, զարգացնում է մտածողությունը և մանր մոտորիկան: Կարելի է խաղալ 3 տարեկանից: Կարևոր ցուցում ծնողներին. Երեխային թվերը կարելի է սովորեցնել երկու-երեք տարեկանից: Երեք-չորս տարեկանում երեխան պետք է կարողանա հաշվել մինչև երեքը, ցույց տալ թիվը մատիկներով։ Այս տարիքում երեխային կարելի է սովորեցնել շատն ու քիչը, տարբեր քանակի առարկաներ իրար հետ համեմատելը։ Չորս-հինգ տարեկանում երեխան պետք է իմանա մեկից տասը թվերը, կարողանա հաշվել առարկաները՝ առարկաների քանակը նույնականացնելով համապատասխան թվին։ Երեխան պետք է կարողանա թվերը շարել աճման կամ նվազման կարգով, առարկաների քանակը հավասարեցնել ավելացնելով կամ պակասեցնելով։ Այս տարիքում երեխան ճանաչում է թվի գրաֆիկական պատկերը, ուստի կարելի...
«Իմ առաջին փազլը» 6 տարբեր թեմաներով ճանաչողական-ուսուցողական խաղերի շարք է։ Այս պարզունակ՝ 2-3 կտորից բաղկացած փազլները կզարգացնեն Ձեր փոքրիկի մտածողությունը, մոտորիկան, ճանաչողությունը և խոսքը ամենավաղ տարիքից։ Ամբողջացնելով պատկերը՝ փոքրիկը կծանոթանա նաև գույներին, պատկերի կիրառությանը, առանձնահատկություններին և այլն։
«Իմ առաջին փազլը» 6 տարբեր թեմաներով ճանաչողական-ուսուցողական խաղերի շարք է։ Այս պարզունակ՝ 2-3 կտորից բաղկացած փազլները կզարգացնեն Ձեր փոքրիկի մտածողությունը, մոտորիկան, ճանաչողությունը և խոսքը ամենավաղ տարիքից։ Ամբողջացնելով պատկերը՝ փոքրիկը կծանոթանա նաև գույներին, պատկերի կիրառությանը, առանձնահատկություններին և այլն։
«Իմ առաջին փազլը» 6 տարբեր թեմաներով ճանաչողական-ուսուցողական խաղերի շարք է։ Այս պարզունակ՝ 2-3 կտորից բաղկացած փազլները կզարգացնեն Ձեր փոքրիկի մտածողությունը, մոտորիկան, ճանաչողությունը և խոսքը ամենավաղ տարիքից։ Ամբողջացնելով պատկերը՝ փոքրիկը կծանոթանա նաև գույներին, պատկերի կիրառությանը, առանձնահատկություններին և այլն։
«Իմ առաջին փազլը» 6 տարբեր թեմաներով ճանաչողական-ուսուցողական խաղերի շարք է։ Այս պարզունակ՝ 2-3 կտորից բաղկացած փազլները կզարգացնեն Ձեր փոքրիկի մտածողությունը, մոտորիկան, ճանաչողությունը և խոսքը ամենավաղ տարիքից։ Ամբողջացնելով պատկերը՝ փոքրիկը կծանոթանա նաև գույներին, պատկերի կիրառությանը, առանձնահատկություններին և այլն։
Ինտերակտիվ հեքիաթ-տնակը այս տնակը կառուցելն ու ներկելը ոչ միայն հետաքրքիր զբաղմունք է երեխաների համար, այլև առիթ մեծերի ու փոքրերի համատեղ ժամանցի համար։ Տնակը հաստ ստվարաթղթից է, անհրաժեշտություն չկա կտորները կտրելու և կպցնելու, դրանք հեշտությամբ հագցվում են և հավաքվում: Պատուհաններն ու դռները բացվում և փակվում են՝ հնարավորություն տալով բեմականացված ներկայացնելու հեքիաթը, երևակայելու և խաղալու։ ԵՍ ԻՆՔՍ հավաքածուն նպաստում է երեխայի ստեղծագործական ունակությունների ձևավորմանը, զարգացնում մանր մոտորիկան, կենտրոնացումն ու համբերությունը: Եռաչափ տնակը հավաքելու համար պարզապես իրար միացրեք 5 կտորները։ Ակրիլային ներկերն oգտագործելուց հետո ամուր փակեք, որպեսզի չչորանան։ Հեշտությամբ մաքրվում են վրձնից, ձեռքերից ու հագուստից։ Ներառում է. 1 ստվարաթղթե եռաչափ տնակ`《Պոչատ աղվեսը》 հեքիաթի...
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
Այս խաղը կդառնա ձեր երեխայի առաջին անգլերենի ուսուցիչը, չէ՞ որ BrainBox-ի հետ խաղում ենք և սովորում: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ հարցին): 3. Մյուս խաղացողը ստուգում է ձեր պատասխանը նկարի վրա:...
Ի՞նչ է այս անգամ պատրաստել Գիտելիքների արկղը: ԱՅԲՈՒԲԵՆ, բայց ոչ թե հասարակ, այլ գունազարդ պատկերներով: Քարտին պատկերված առարկաներին միավորում է ընդհանուր տառը, անվանումը կամ հնչյունը: Հետաքրքիր խաղային միջավայրում երեխաները հեշտությամբ կընկալեն ԱՅԲՈՒԲԵՆ: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 56 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ...
Ամբողջ աշխարհը մեկ արկղում Ձեր երեխաների համար: Խաղում ներկայացված է 71 երկների այցեքարտեր: Երեխաները այդ երկրների մասին կարող են իմանալ ամենահետաքրքիրը՝ մայրաքաղաքը, դրոշը, տեսարժան վայրերը, մշակութային և աշխարհագրական առանձնահատկությունները և այլն: Ուղարկեք Ձեր երեխաներին երևակայական ճանապարհորդության աշխարհի բոլոր երկրներ: Ցույց տվեք նրանց զարմանալի և անսահման հետաքրքիր աշխարհը: Արդյունքում կստանաք հաճելի տրամադրություն, երեխաների ժպիտներն ու շնորհակալությունը հաճելի նվերի համար: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե...
Գիտելիքների արկղը ստեղծված է ամենափոքրերի համար: Այն օգնում է փոքրիկներին ավելի հեշտությամբ ճանաչել առարկաները, զարգացնել տեսողական հիշողությունը և ուշադրության կենտրոնացումը: 55 քարտից բաղկացած այս խաղը կնպաստի Ձեր փոքրիկի ակտիվ զարգացմանը: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա...
Խաղաքարտերից երեխաները իմանում են, թե որտե՞ղ են ապրում այս կամ այն կենդանիները, ինչքա՞ն է նրանց կյանքի միջին տևողությունը և այլ հետաքրքիր տեղեկություններ իրենց սիրելի կենդանիների մասին: Նվիրեք Ձեր երեխաներին վայրի բնությանը ծանոթանալու հնարավորություն: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է...
Գիտելիքների այս արկղը անկասկած տարբերվում է մնացած մեր ներկայացրած արկղերից: Իր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խաղում առկա 68 քարտերի միջոցով ներկայացված է հայոց պատմության ամենակարևոր փաստերը և իրադարձությունները: Այս արկղի շնորհիվ կպարգևեք Ձեր երեխային ոչ միայն հաճելի ժամանցի հնարավորություն, այլ նաև կօգնեք ավելի հեշտ և պատկերավոր յուրացնել հայ ազգի պատմությունը: Ներկայացված տեղեկատվությունը ներառում է վաղ ժամանակներից մինչ այսօր կատարված պատմական իրադարձություններ: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 68 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից...
Մաթեմատիկայի աշխարհը դեռ երբեք երեխաների համար չէր եղել այսքան հասանելի և ուրախ: Այս փոքրիկ արկղիկում կգտնեք 55 քարտ` մաթեմատիկական տարբեր արտահայտություններով, երկրաչափական պատկերներով, դիագրամներով և այլն: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ ընկած հարցին (օրինակ, եթե ընկել է թիվ երկուսը, ապա դուք պատասխանում եք երկրորդ...