Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչն Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը: Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ Է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից: Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծու՞ն, թե՞ իր աստղին էր հավատում: Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս: Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ...
Սթիվեն Լևին վավերագրել Է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկի՝ Մարկ Յուքերբերգի կյանքի և գործունեության պատմությունը. ինչպես է ստեղծարար միտքը նվաճում աշխարհը, միավորում մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, մշակույթներ և ստեղծում բոլորովին նոր մի հասարակություն՝ ֆեյսբուքյան: Բացահայտելով Ցուքերբերգի հաջողության բանաձևը՝ հեղինակը միաժամանակ ներկայացնում է նվաճումների և ձեռքբերումների հակասականությունը, վտանգների ու առավելությունների համատեղ գոյությունը: Goodreads
Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։ Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Այս գիրքը մարդկանց...
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։ Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։ Թուրքիայում գիրքը դարձել է բեսթսելլեր: Այն գրելու համար հեղինակը հարցազրույց է վերցրել 125 հոգուց: Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։ Goodreads
Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
Գրքում ներկայացված են մահարիական հրապարակումներով ծանոթ Գրիգոր Աճեմյանի հուշերը, ուղեգրությունները և արձագանքները մամուլին, որոնք կապված չեն նրա հիմնական գործունեության հետ և հնարավորություն են տալիս ընթերցողին տեսնել նրան նոր լույսի տակ:
Ընթերցողին ենք ներկայացնում հայտնի կենսագիր և պատմաբան Ուոլթեր Այզեքսոնի՝ մտորելու տեղիք տվող էսսեների և մանրապատումների ժողովածուն: Հեղինակը նոր լույսի տակ է ներկայացնում ամերիկյան (և ոչ միայն) հանրաճանաչ գործիչների կյանքը՝ Բենջամին Ֆրանքլինից մինչն Սթիվ Ջոբս: Այզեքսոնը գրավիչ պատմություններով և խորաթափանց դիտարկումներով լուսաբանում Է ամերիկյան նորարարության, ստեղծագործականության և առաջնորդության էությունը: Գիրքն ընթերցողներին հրավիրում Է խորհելու ամերիկյան պատմության բազմաշերտության և աշխարհի վրա նրա թողած անջնջելի հետքի շուրջ. այն հավակնում Է դառնալ ամերիկյան ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների սեղանի գրրքը: Goodreads
«Նորարարները» խորքային և գրավիչ հետազոտություն է մարդկանց և գաղափարների, որոնք ստեղծել ու զարգացրել են թվային հեղափոխությունը: Կարևորելով նորարարության համագործակցային բնույթը, արվեստի ու գիտության խաչաձևումը, բարեբախտությունն ու ձախողումը, տեխնոլոգիական առաջընթացի էթիկական նկատառումները՝ Այզեքսոնը համապարփակ պատկերացում է տալիս առաջընթացը խթանող բարդ ուժերի մասին: Գիրքը արժեքավոր ռեսուրս է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիայի, նորարարության պատմությամբ և դարակազմիկ փոփոխությունների հասարակական ազդեցությամբ: Goodreads
Գրքում ընթերցողը մուտք է գործում հեղինակի հուշերի զարմանահրաշ աշխարհը և ծանոթանում նրա կյանքի մանրամասներին՝ Չինաստանի մշակութային հեղափոխության շրջանում անցկացրած մանկությունից և Տյանանմենի հրապարակի ողբերգությունից մինչև ԽՍՀՄ–ում ակադեմիական կարիերան՝ հարուստ ականավոր գիտնականների հետ հանդիպումներով: Հեղինակը ոչ միայն իր կյանքի պատմագիրն է, այլև ընթերցողի ուղեկիցը՝ բացահայտելու 20–րդ դարից 21–րդ դար անցման նշանակալի իրադարձությունները, մշակութային և քաղաքական ժառանգությունը: Անձնական կյանքի մանրամասները՝ 25–ամյա բաժանումը մորից, ռոմանտիկ հարաբերությունները իր ապագա կնոջ հետ և ընտանիքի ստեղծումը, մտերիմ կապ են ստեղծում ընթերցողի հետ: Ֆիզիկոսի նրա կարիերան, Լանդաուի, Գինցբուրգի, Ֆրանկի պես խոշոր գիտականների հետ հետաքրքրաշարժ հանդիպումները ևս արժանի են ընթերցողի ուշադրությանը: Գրքի երկրորդ մասում պատումը ծավալվում է ժամանակակից...
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը մեծացել է հայրենասիրությամբ ու սնվել միասնական ազգային սկզբունքներով, նույնիսկ եթե հայրենակիցների միջև տարաձայնություններ են ծագել: Այդ սկզբունքները ձևավորվել են ժողովրդի հոգում, և նա, հավատարիմ այդ սկզբունքներին, բարդ ու դժվարին ժամանակում ստանձնում է իր ժողովրդի նավը վարելու խիստ պատասխանատու գործը:
Իրադարձությունների, մարդկանց, սովորույթների եւ մշակութային ընկալումների համեմատություն՝ խճանկարի տեսքով: Հեղինակ Նունե Լեւոնյանն ընթերցողների դատին հանձնեց իր «Այդ տարին» գիրքը, որտեղ պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած իր մեկ տարվա մասին: Նունեն 2017-ին էր տեղափոխվել Վերմոնտ նահանգ, իր հուշերը, սակայն, սկսել է վերաշարադրել 2020 թ-ից: Հեղինակը նշում է՝ գիրքը որոշել է գրել՝ ի պատասխան իր ընկերների հարցադրումների, ովքեր անդադար հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր կյանքն ԱՄՆ-ում: Աղբյուր
Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին: Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակության քաղաքական կյանքի առաջին տասնամյանկները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է:
Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան… Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։
Գրքում ներկայացված են Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հագեցած կենսագրության 6 տարիները (1879-1885), երբ նա Վասպուրականի հոգևոր առաջնորդ էր: Փաստագրական հարուստ նյութի՝ ժամանակակիցների վկայությունների և սեփական հիշողությունների հիման վրա Թերզիպաշյանը որպես իրավապատում վեպ վերարտադրում է Վան-Վասպուրականի պատմության մի կարևորագույն հատվածը՝ անվանի գործիչներով ու հիշարժան իրադարձություններով:
«Դարձյալ սիրո մասին» վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է: Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը… Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ…
Ո՞վ է իրականում Իլոն Մասքը. քմահաճ ինքնո՞ւս, Սիլիկոնյան հովտի նոր ա՞ստղ, թե՞ խելագար գյուտարար: Այս գիրքը վերծանում է Իլոն Մասքի առասպելը: PayPal, Tesla, Starship, Model X, Neuralink, OpenAI, Hyperloop… Այնքա՜ն շատ անուններ տեխնոլոգիայի առաջնագծում. բազմակի օգտագործման հրթիռ, որը սովորական բան կդարձնի ուղևորությունը Մարս, շքեղ էլեկտրական ավտոմեքենա և գնացք-մետրո, որն ինքնաթիռից արագ կսլանա…
Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից է: Գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում, հայ ժողովրդի արժանավոր զավակների ծանր ճակատագիրը: 1930-40- ական թթ. բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութը գրքին հաղորդում է ճանաչողական մեծ արժեք:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ընթերցողի սեղանին է դնում շարքի արդեն յոթերորդ գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով։ Նուրբ, քնարական տրամադրություններ, որոնցով հայտնի ու սիրված է բանաստեղծը, նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներ, աշնանային թախծոտ պատկերներ, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակ, ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներ… Ընթերցե՛ք, վայելե՛ք եւ բացահայտե՛ք բանաստեղծի պոեզիան եւ նրա կյանքի անհայտ դրվագները:
Լևոն Հախվերդյանի «Պարույրը» հուշագրությունը մեծ բանաստեղծի ստեղծագործության ու գործունեության յուրօրինակ գնահատականն է նաև: Պատմելով Սևակի մասին՝ Հախվերդյանը միևնույն ժամանակ շատ կարևոր շեշտադրումներով վեր է հանում նրա ապրած ժամանակաշրջանի պատկերը՝ դեմքերով, դեպքերով ու իրադարձություններով:
Գաբրիել Գարսիա Մարկեսի ավագ որդու՝ կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ռոդրիգո Գարսիայի հուշագրությունը (2021) ուշագրավ մանրամասներով լի անդրադարձ է մեծ գրողի կյանքի վերջին շրջանին և նրա, կնոջ ու զավակների փոխհարաբերություններին: Հետաքրքիր կենսագրական դրվագները համալրված են Գարսիա Մարկեսի ստեղծագործությանն ու անձին վերաբերող նուրբ դիտարկումներով:
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում։ Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։ Հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր...