«Երկրոդ Ակադեմիան» Ազիմովի հռչակավոր եռապատումի եզրափակիչ մասն է, որտեղ Գալակտիկայի բնակիչները Ջորու անկանխատեսելի հարձակումից հետո առավել քան երբևէ մոտենում է հոգեպատմիչ Հարի Սելդոնի գլխավոր գաղտնիքի բացահայտմանը: Համենայն դեպս շատերն այդպես են կարծում… Եվ այժմ հարցն այն է, թե ով առաջինը կգտնի առեղծվածային Երկրորդ Ակադեմիան՝ փրկելով Գալակտիկան կամ դառնալով դրա վերջնական կործանման պատճառը:
14 – ամյա Իկարուսը ծնվել էր Փրոքսիմա աստղանավում, որն առանձնահատուկ առաքելություն ուներ։ Այն ճանապարհ էր ընկել դեպի մի այլ մոլորակ, որտեղից եկող ազդանշանները հաստատել էին. մենք մենակ չենք տիեզերքում։ Բայց 25 տրիլիոն մղոն ճանապարհը մի կյանքի ընթացքում անցնել հնարավոր չէ։ Մի քանի սերունդ պետք է ծնվի ու մահանա աստղանավում, մինչև մարդը մեկ այլ աշխարհ ոտք դնելու հնարավորություն ունենա։ Ու հանկարծ Աստղանավի նավապետը չքարտեզագրված Սև խոռոչ է նշմարում։ Իկարուսը այն բացահայտելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող…
«Ակադեմիան և կայսրությունը» Այզեք Ազիմովի նշանավոր եռապատումի երկրորդ մասն է: Հիմնադիր մեծն Հարի Սելդոնի և գիտատեխնիկական ներուժի շնորհիվ Ակադեմիան կարողացավ իր գերակայությունը հաստատել հարևան բարբարոս մոլորակների նկատմամբ: Սակայն Գալակտիկական կայսրությունը վերջնականապես չի կորցրել հզորությունը և պատրաստ է հարձակվելու, որպեսզի վերականգնի իր երբեմնի փառքը: Տիեզերքում շատերն են երազում Ակադեմիան նվաճելու մասին, այդ թվում`նրանք, ում գոյությունը չէր կարող կանխատեսել նույնիսկ հոգեպատմությունը:
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհը» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում է բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրների և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Վիքիպեդիա
«Ֆրանքենսթայն»-ը անգլիացի գրող Մերի Շելլիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանքենսթայնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը, երբ նա դեռ 18 տարեկան էր, և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։ «Ֆրանքենսթայն» վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից...
Frankenstein; or, The Modern Prometheus is an 1818 novel written by English author Mary Shelley. Frankenstein tells the story of Victor Frankenstein, a young scientist who creates a sapient creature in an unorthodox scientific experiment. Shelley started writing the story when she was 18, and the first edition was published anonymously in London on 1 January 1818, when she was 20. Her name first appeared in the second edition, which was published in Paris in 1821. Shelley travelled through Europe in 1815, moving along the river Rhine in Germany, and stopping in Gernsheim, 17 kilometres away from Frankenstein Castle, where,...
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա: Մաթեմատիկոս, հոգեպատմիչ Հարի Սելդոնը կանխատեսում է Գալակտիկական Կայսրության մոտալուտ վախճանն ու այդ արհավիրքի հետևանքները մեղմելու համար առաջարկում է ստեղծել Ակադեմիան, որը պիտի դառնա նոր կայսրության ձևավորման հիմքը: Կկարողանա՞ն արդյոք նրա հետևորդներն ի կատար ածել այդ հավակնոտ ծրագիրը, թե՞ մարդկությունը դատապարտված է ևս մի քանի հազարամյակ խարխափել խավարում:
«Անսովոր ուժեր» գիրքը ներկայացնում է քսաներորդ դարասկզբի Արգենտինայում ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Լեոպոլդո Լուգոնեսի տասներկու պատմվածքները և տիեզերքի ծագման տեսությունը, մի հեղինակ, որ մեծ ազդեցություն է թողել Օրասիո Կիրոգայի, Խորխե Լուիս Բորխեսի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչների վրա, համարվում է լատինամերիկյան մոդեռնիզմի հիմադիրներից մեկը և գիտաֆանտաստիկ գրականության նախահայրը: Եվ ամենևին պատահական չէ, որ շատերը նրան «արգենտինացի Պո» են անվանում: Ժողովածուի պատմվածքներն առնչվում են գիտության տարբեր բնագավառներին, առասպելաբանությունը, աստվածաշնչյան պատմություններին, սնոտիապաշտությանը:
Քեթիի, Թոմիի և Ռութի աշխարհի սահմանները փխրուն են ու անորոշ: Դպրոցը, որտեղ նրանք ապրում են, կտրված է արտաքին աշխարհից, և մյուս ուսանողների հետ նրանք ստեղծում են իրենց պատկերացումների աշխարհն ու փորձում գտնել այդ աշխարհում իրենց ապագա դերը, ինչը իրականում վաղուց նախասահմանված է եղել, անգամ մինչև իրենց ծնունդը: Ճակատագիրը գոնե փոքր–ինչ փոխելու, անխուսափելին մի փոքր էլ հետաձգելու համար նրանք մի ամբողջ տեսություն են մտածում և փորձում դա կյանքի կոչել՝ միմյանցից կառչելով, մեկը մյուսին երբեք բաց չթողնելով:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
Երկու աշխարհների հատման վայրում, Արևելքի ու Արևմուտքի սահմանում կա լեռնաշղթա: Անունն է Ուրալ, ինչը նշանակում է՝ «Արևի մոտ կանգնածը»: Զբոսնում է Ուրալով Դանիլա-վարպետը, ով սպասում է իր սիրելիին: Սիրելի կմեծանա և նախանշված օրը կգա կյանքի նշանով օժտված քարի մոտ: Հեքիա՞թ: Ոչ, հեքիաթ չէ: Պրոֆեսոր Ռուսինովը հարցեր ունը Դանիլա-վարպետին տալու: Եվ Պղնձե լեռան տիրուհուն նույնպես: Նրանց հետ կցանկանային նաև զրուցել և՛ լուրջ շվեդ բիզնեսմենները, և՛ ռուսական հատուկ ծառայությունները, և՛ ազգային անվտանգության աշխատակիցները, բոլոր, ով ինչ-որ բան գիտի քանդված Գանձ փնտրողների գերգաղտնի ինստիտուտի նախագծերի մասին: Բայց «Արևի մոտ կանգնածը» պահում է գաղտնիքները…
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Վիքիպեդիա
Գիտական ֆանտաստիկայի ժանրի վեպ է, որի համահեղինակներն են Ջորջ Ռ. Ռ. Մարտինը և Լիզա Թաթլը: Այն երեք վեպերի ժողովածու է, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1981 թ.-ին Timescape Books-ի կողմից:
Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։ Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի… Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան...
«Մորելի գյուտը» վեպը, որ արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվինէ դասվում, պատմում է Ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախստականի մասին, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղտնիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև: Ադոլֆո Բիոյ Կասարեսի վիպակը, որը հրատարակվել է 1940 թվականին: Գրքի առաջաբանը գրել է Խորխե Լուիս Բորխեսը: Գիրքը երկու անգամ էկրանավորվել է. 1967 թվականին՝ ֆրանսիացիների կողմից, իսկ 1974 թվականին՝ իտալացիների կողմից (գլխավոր դերում՝ Աննա Կարինա): Վեպն հայերեն լույս է տեսել 2016 թվականին «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը: Շապիկը՝ Սարգիս Անտոնյանի, կազմի...
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Կոմպոզիցիա Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո» և Ջոն...
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով:
“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”
Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»: Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ: Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»… Վեպն առաջին անգամ լույս է տեսել «Вокруг света» ամսագրում 1928 թվականին: Երկու առանձին հրատակություն նույն թվականին լույս է ընծայել «Земля и фабрика» հրատարակչությունը: Բելյաևի ընկերների ու հարազատների խոսքերով՝ հեղինակը չէր սիրում շարունակել իր ստեղծագործությունները: Գիրքն ավարտելուց հետո նա մոռանում էր իր հերոսներին: Սակայն Երկկենցաղ մարդը նրա սիրելի հերոսն էր, և հեղինակը սիրում էր պատմել պատմությունների նրա մասին:...