Լնոն Շանթի այսպես կոչված՝ «Կիլիկյան դրամաները»` «Ինկած բերդի իշխանուհին» (1921) և «Օշին Պայլը» (1929), ստեղծվեցին Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո: Անհատի դրաման և ողբերգությունը շեքսպիրյան ոգով արտացոլելուց զատ, այս գործերն իրենց գաղափարական հատույթում նախ և առաջ արձագանքում են Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառահետևանքային կապերի ընկալմանը և Շանթի պատմափիլիսոփայության մեջ առավել ցավագին շեշտերով բեկում մարդու և իր ժամանակի հարաբերակցության ու շատ դեպքերում` ժամանակների հոլովույթի տրամաբանության մեջ մարդու անզորության և դատապարտվածության դրաման:
Միգել Դելիբեսի գլուխգործոցներից մեկը համարվող այս վիպակը (1981), որից ներշնչվել է իսպանական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը, ռեալիստական և լիրիկական ոճով գրված ողբերգական պատմություն է 60-ական թվականների ֆրանկիստական Իսպանիայում հողատիրոջ իշխանության տակ ապրող նվաստացած էակների մասին, որոնց առօրյա կյանքը սոսկ հրաժարումն է, զոհաբերությունը, հնազանդությունը և տիրոջ քմահաճույքներին ենթարկվելը: Լուսանցք մղված այս էակների ճակատագիրը կանխորոշված է, եթե անկանխատեսելի մի իրադարձություն թույլ չտա նրանց կոտրելու իրենց շղթաները: Goodreads
«Կհանդիպենք երկնքում» գիրքն Առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ սպանդանոցն անցած ու ողջ մնացած ընկերների՝ Էդուարի և Ալբերի մասին է: Թվում է՝ մեծ երջանկություն ու բարեբախտություն Է փրկվելն ու վերապրելը, բայց ինչո՞ւ են նրանք երանի տալիս իրենց զոհված ընկերներին: Պատճառը հետպատերազմյան Ֆրանսիան ողողած սոցիալական և տնտեսական խնդիրներն են, բարոյական արժեքների այլակերպումը, բյուրոկրատիան ու կոռուպցիան: Պիեռ Լըմետրի «Կհանդիպենք երկնքում» վեպը դրամատիկ և ինտրիգային պատմություն է գոյատևման և արդարության մասին: Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի: Goodreads
Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան...
Գիրքը ներկայացնում Է Տեկիլա Լեյլայի հիշողությունները դաժան սպանությունից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել, բայց միտքը դեռ արթուն է ևս 10 րոպե և 38 վայրկյան: Մտքում սավառնում են հուշերը վաղ մանկության և պատանեկության տարիների, հավատարիմ ընկերների ու կորցրած սիրո մասին՝ պարուրված ծանոթ դառն ու քաղցր բույրերով ու համերով: Goodreads
«Կյանքի կայծը» վեպի հիմքում ընկած են համակենտրոնացման ճամբարից փրկված անձանց վկայությունները։ Այս գիրքը ողջ աշխարհում խիստ դրական ընդունելության արժանացավ, բայց ոչ գրողի հայրենիքում, ինչը Ռեմարկը կապում էր պատերազմի շրջադարձի և 1950-ականներին Գերմանիայում նկատված նացիստական հանցագործությունների հետ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն՝ 1952 թվականին ԱՄՆ-ում: Իսկ հետո գերմաներեն բնագրի հրատարակությունը ստանձնեց «Joseph Caspar Witsch»-ը՝ աչք փակելով ամբոխի քիմքի և այլ անհարմարությունների վրա: Գիրքը, համենայն դեպս, լույս տեսավ առանց ամերիկյան, ֆրանսիական և իտալական հրատարակություններում առկա ձոնագրության՝ «Ի հիշատակ իմ քույր Էլֆրիդեի»։ Բանն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռեմարկի քրոջը Գերմանիայում դատապարտել էին գլխատման՝ գործընկերների հետ զրուցելիս նացիոնալ-սոցիալիստների դեմ արտահայտվելու...
Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է: Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Goodreads
«Հուղարկավորությունից հետո» վեպի կենտրոնում Էբերնեթիների գերդաստանն է, որոնց միավորել է Ռիչարդ Էբերնեթիի հանկարծակի մահը իր վիկտորիանական ժամանակաշրջանի մեկուսի դղյակում և, իհարկե, վերջինիս կտակը։ Հեղինակը ներկայացնում է ներկաներից յուրաքանչյուրի հոգեբանական մանրակրկիտ դիմանկարը, խնդիրները, նպատակներն ու թերությունները, որոնցից պարզ է դառնում, որ գրեթե բոլորն էլ կարող էին շարժառիթ ունենալ։ Սակայն վեպի ամբողջ ընթացքում անընդհատ տրվում է ոչ միայն «ո՞վ է սպանել», այլև «արդյոք սպանություն առհասարակ տեղի ունեցե՞լ է» հարցը։ Այս մութ պատմությունը թերևս մնար չբացահայտված ու մոռացության տրվեր, եթե գործին չխառնվեր Էրքյուլ Պուարոն, որը, համադրելով աննշան թվացող փաստերը, վերականգնում է այս արտասովոր պատմության բոլոր դրվագները: Goodreads
1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս: Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա: Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն: Goodreads
«Իբր թե»-ի հանրապետությունը» ներկայացնում է 2011-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության պատմությունը, նախահեղափոխական ջանքերն ու հետհեղափոխական զարգացումները, ակնկալիքները և հիասթափությունները: Ովքե՞ր են սովորաբար ինքնազոհության դիմում հանուն հեղափոխության, և ի՞նչ են նրանք ստանում… Հարցեր, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների համար ու ընկալելի շատերին: Goodreads
1952 год, звездная ночь в пустыне, отец рассказывает афганскую притчу сыну и дочери. Они устроились на ночлег в горах, на пути в Кабул. Затаив дыхание, Абдулла и совсем еще маленькая Пари слушают историю о том, как одного мальчика похитил ужасный дэйв, и бедняге предстоит самая страшная судьба на свете. Наутро отец и дети продолжают путь в Кабул, и этот день станет развилкой их судеб. Они расстанутся и, возможно, навсегда. Разлука брата и сестры даст начало сразу нескольким сплетающимся и расплетающимся историям. И в центре этой паутины жизни – Пари, нареченная так вовсе не в честь французской столицы, а потому что...
Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու: Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Goodreads
«Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: Լեգենդար խուզարկու Պուարոն ընկերոջ՝ Արթուր Հասթինգսի հետ վերադառնում է Սթայլզ, որտեղից էլ սկսել էին հանցագործություններ բացահայտելու իրենց համատեղ գործունեությունը: Այս վեպով էլ ավարտվում է Ագաթա Քրսիտիի՝ խուզարկու Պուարոյի մասին պատմող շարքը: Գիրքը Goodreads-ում
Роман-событие, ставший лауреатом премии Брэма Стокера и вдохновивший Фрэнка Дарабонта на создание культового фильма, в котором Том Хэнкс сыграл, возможно, свою лучшую роль. …Стивен Кинг приглашает читателей в жуткий мир тюремного блока смертников, откуда уходят, чтобы не вернуться, приоткрывает дверь последнего пристанища тех, кто преступил закон и теперь отсчитывает последние часы… До предела обнажены нервы, накалены страсти и обострены чувства. Уже ничего нельзя исправить — последняя черта совсем близко. Но еще можно понять и посочувствовать тем, кому предстоит отправиться по зловещей Зеленой миле в никуда… Goodreads
Человеческая душа темна и с легкостью обращается ко Злу… Об этом хорошо известно демону, прибывшему в маленький американский городок и открывшему там магазинчик “Нужные вещи”. Он готов предложить покупателям именно то, о чем они мечтают… в обмен на маленькую услугу. Он всего-то и просит — невинно подшутить над соседом или приятелем. Но достаточно сделать первый шаг по дороге в Ад — и происходящее уже не остановить. Зло воцаряется в городке. Рано или поздно Зло обратится в кровавый, смертоносный хаос… Goodreads
Роман-событие, ставший лауреатом премии Брэма Стокера и вдохновивший Фрэнка Дарабонта на создание культового фильма, в котором Том Хэнкс сыграл, возможно, свою лучшую роль. …Стивен Кинг приглашает читателей в жуткий мир тюремного блока смертников, откуда уходят, чтобы не вернуться, приоткрывает дверь последнего пристанища тех, кто преступил закон и теперь отсчитывает последние часы… До предела обнажены нервы, накалены страсти и обострены чувства. Уже ничего нельзя исправить — последняя черта совсем близко. Но еще можно понять и посочувствовать тем, кому предстоит отправиться по зловещей Зеленой миле в никуда… Goodreads
Восемь убитых и пятнадцать раненых на счету бесследно исчезнувшего убийцы, протаранившего на “мерседесе” ни в чем не повинных людей… Стивен Кинг написал триллер, который заставит вас в ужасе оглядываться на каждый проезжающий мимо “мерседес” и совершенно по-другому смотреть на людей, с которыми вы сталкиваетесь каждый день. Кто знает, какие жуткие тайны скрываются за соседней дверью и кто хочет свести счеты именно с вами?.. Goodreads
«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Այն առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարկչության կողմից 1976 թվականի հոկտեմբերին, իսկ Միացյալ Նահանգներում հրատարկվել է «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից ավելի ուշ նույն տարում։ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը այն վաճառել է 3․50 ֆունտով, իսկ Միացյալ Նահանգները՝ 7.95 դոլարով։ Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպանություն կատարվում: Աղջիկն արդեն սկսում է կարծել, թե խելագարվում է, մինչդեռ միսս Մարփլը...
«Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.: Վեպում Էրքյուլ Պուարոյի հետ միասին հետաքննությունը վարում են Արիադնե Օլիվերը, ավագ տեսուչ Բաթլը և գնդապետ Ռեյսը, որին հանդիպել եք Ագաթա Քրիստիի այլ գործերում: Ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից մի սովորական ու անմեղ երեկույթից. ընթրիք, իսկ հետո՝ բրիջ: Սակայն հենց այդ երեկո ամեն բան ավարտվում է տանտիրոջ՝ միսթր Շայթանայի համար, իսկ Էրքյուլ Պուարոյի և մյուս երեքի համար սկսվում է բարդ, բայց միևնույն ժամանակ շատ անսովոր հետաքննություն, որի վերջնակետին հասնելու համար, բացի նրանց բնորոշ մեթոդներից, անհրաժեշտ էր նաև շատ լավ գլուխ հանել բրիջի կանոններից: Գիրքը Goodreads-ում
Ագաթա Քրիստիի ««Բերթրամ» հյուրանոցում» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1965թ. Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի ամենահայտնի հյուրանոցներից մեկում իր հանգիստը վայելող միսս Մարփլի օգնությամբ բացահայտվում է կատարված սպանությունը և բացվում հանցագործությունների շղթան: Վեպն էկրանավորվել է երկու անգամ. 1987թ., որում միսս Մարփլի դերը կատարում էր Ջոուն Հիքսոնը, և 2007թ.՝ Ջերալդին ՄքՅուանի գլխավոր դերակատարմամբ: Հրատարակչությունից հետո եղան արձագանքողներ, և նրանցից շատերը գրքի ավարտը համարել են չափազանց ձգձգված, բայց նշվել է, որ այն չի կորցնում իր համն ու հոտը, և ընթերցողը մինչև վերջ կլանված կարդում է։ Մեկ այլ գրաքննադատ վեպը կոչել է «սրամիտ առեղծված»՝ հաշվի առնելով Քրիստիի հմուտ գրելաոճը։ 1990 թվականին գրված արձանագրության մեջ հեղինակը...
Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Goodreads
Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են… Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով:
Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավ ի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին: Վեպի սյուժեն՝ ներառելով Արցախյան առաջին պատերազմից մինչև 44- օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով:
Իր ստեղծագործություններում Լուիջի Պիրանդելլոն պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը, ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը, բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը։