Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով: Goodreads
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
Ֆրանց Կաֆկայի (1883-1924) այս հատորը ներառում է նրա հանրահայտ «Ամերիկա» վեպը և «Կերպարանափոխություն» վիպակը: Ընդ որում, «Ամերիկա» վեպը հրատարակվում է առաջին անգամ, իսկ «Կերպարանափոխությունը» ներկայացվում է նոր թարգմանությամբ:
Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: «Սրտխառնոցը» (1938) Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է, որն անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին:
Պատմողի հետ հանդիպումը տեղի է ունենում Ամստերդամի բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից: Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը: Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար: Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում և նայում է...
Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից: Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին: Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր: Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին...
Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով...