Էլզան յոթ տարեկան է և տարբերվում է շրջապատի մյուս երեխաներից: Օրինակ՝ փեյնթբոլի հրացանով պատշգամբից կրակում է անծանոթ մարդկանց ուղղությամբ: Ու դա անում է իր տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի հետ, որն Էլզայի միակ ու լավագույն ընկերն է: Էլզան գիշերը ապաստան է գտնում իր տատիկի պատմություններում, որտեղ բոլորն իրարից տարբերվում են, և ոչ ոք ստիպված չէ նորմալ լինել: Տատիկի մահից հետո նրանից մնում է նամակների մի հաստ տրցակ, որոնցում նա ներողություն է խնդրում բոլորից, որոնց վնասել է կամ վիրավորել: Այդ պահից էլ սկսվում է Էլզայի ամենամեծ արկածը: Տատիկի նամակների միջոցով աղջիկը ծանոթանում է հարբեցողներով, հրեշներով, կատաղած շներով և ծերունիներով...
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Մայրաքաղաք Սպահան, որտեղ ծաղկում Է գորգագործությունը: Գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսված են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Goodreads
Харуки Мураками — самый знаменитый и невероятно популярный японский писатель. Все его книги, выходившие на русском, стали национальными бестселлерами, переведены на множество языков и отмечены многочисленными литературными премиями по всему миру. Мураками собирался написать стопроцентный любовный роман. Но если это любовная история, то чья и с кем? Сюжет здесь тройной, но это не любовный треугольник. Ловушки и намеки, мистика и обыденность. Странная история… Сколько читателей — столько и ответов. «Едва самолет приземлился, из динамиков тихо полилась инструментальная музыка. Оркестр исполнял “Norwegian Wood” “Битлз”. И эта мелодия разбередила меня намного сильнее, чем обычно… Я думал о потерях в своей жизни: упущенном...
Роман самого знаменитого автора современной японской прозы, главная литературная сенсация нового века, «магнум-опус прославленного мастера» и «обязательное чтение для любого, кто хочет разобраться в японской культуре наших дней», по выражению критиков. Действие книги происходит не столько в тысяча девятьсот восемьдесят четвертом году, сколько в тысяча невестьсот восемьдесят четвертом, в мире, где некоторые видят на небе две луны, где ключом к вечной любви служит Симфониетта Яначека, где полицейских после всколыхнувшей всю страну перестрелки с сектантами перевооружили автоматическими пистолетами взамен револьверов, где LittlePeople — Маленький Народец — выходит изо рта мертвой козы и плетет Воздушный Кокон. У каждого своя музыка. Но соединит...
Стивен Кинг… “Король ужасов”? Да. Непревзойденный мастер проникновения в самые тайные, самые страшные, самые мрачные уголки человеческой души? Да! Жестокий, яростный и агрессивный эстет тьмы, чьи книги пугают и восхищают, возмущают – и все-таки привлекают? О да! …Каждый из нас – лишь человек, стоящий над черной, адовой бездной собственных страхов. И только Стивен Кинг – великий Стивен Кинг! – может заставить нас шагнуть в эту бездну… Впервые на русском языке – полный перевод легендарного романа “Мертвая зона”, с которого началось знакомство отечественного читателя со Стивеном Кингом! Столкновение на льду обернулось для Джона Смита сотрясением мозга. С тех пор его неизменно...
– Իսկ դո՞ւ, երբևէ հիշե՞լ ես մեր մասին: – Չեմ էլ մոռացել երբեք: Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: Այն պատմություն է արտասովոր սիրո մասին, որն անտարբեր չի թողնի ընթերցողին: Ամեն առավոտ Նոյը՝ կյանքի մայրամուտին հասած դողդոջուն մի ծերուկ, արթնանում է հույսով, որ իր միակ սերը՝ Էլլին, կճանաչի իրեն: Եվ այդ հույսով էլ նա ամեն առավոտ նստում է նրա անկողնու մոտ և բացում հուշատետրը: Երբեմն նրան հաջողվում է հասնել իր ուզածին, երբեմն էլ հիշողություններն այդպես էլ մնում...
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
Իեն Մքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թ․ Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետևի նաև վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։ Գիրքը Goodreads-ում
Վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, կյանքում իրենց տեղը չգտած երիտասարդներ են։ Ճակատագիրը նրանց միավորում է նույն հարկի տակ։ Այս գիրքը բախումների, դժվարությունների, ինչպես նաև քնքշության, ընկերության, ջերմության մասին է, այն մասին, թե որքան կարևոր են երջանկության և հաջողության ուղին գտնելու համար հոգեկից մարդիկ։ Goodreads
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
«Զգացմունք և բանականություն». Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու...
Pride and Prejudice is an 1813 novel of manners written by Jane Austen. The novel follows the character development of Elizabeth Bennet, the dynamic protagonist of the book who learns about the repercussions of hasty judgments and comes to appreciate the difference between superficial goodness and actual goodness. Mr. Bennet, owner of the Longbourn estate in Hertfordshire, has five daughters, but his property is entailed and can only be passed to a male heir. His wife also lacks an inheritance, so his family faces becoming very poor upon his death. Thus, it is imperative that at least one of the...
Jane Eyre is a novel by English writer Charlotte Brontë, published under the pen name “Currer Bell”, on 16 October 1847, by Smith, Elder & Co. of London. The first American edition was published the following year by Harper & Brothers of New York. Jane Eyre is a Bildungsroman which follows the experiences of its eponymous heroine, including her growth to adulthood and her love for Mr. Rochester, the brooding master of Thornfield Hall. The novel revolutionised prose fiction by being the first to focus on its protagonist’s moral and spiritual development through an intimate first-person narrative, where actions and...
Վերոնիկան որոշում է մեռնել… Հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում...
«Մենավոր ընկուզենին» Վարդգես Պետրոսյանի վեպն է (1981), որի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը (1986)։ Հազարամյա պատմություն ունեցող Լեռնասար գյուղում մնացել է 10-12 բնակիչ։ Սակայն ուսուցիչ Սահակ Կամսարյանն իր դստեր հետ ամեն գնով փորձում է դիմակայել գյուղը տեղափոխելու որոշմանը. հայր ու դուստր դաս են տալիս գյուղի դպրոցում, որն ունի 6 աշակերտ։ Գյուղի երիտասարդները հեռանում են՝ գյուղում որևէ հեռանկար չտեսնելով…
«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին։ Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին։ Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք: Սյուժե Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին: Իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերը պետք է ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին: Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր...
«Ազատագրված հիսուն երանգները» Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասն է, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։ Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly-ի: «Ազատագրված հիսուն երանգները» գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։ Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի...
«Մոխրագույնի հիսուն երանգները» անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։ Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։...
«Նորմալ մարդիկ» սիրավեվեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների՝ Մարիաննայի և Քոնելի պատմությունն է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնըվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է: Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:...
«Ավելի մուգ հիսուն երանգները». Սիրունատես, ներքին տվայտանքներով լի երիտասարդ գործարար Քրիստիան Գրեյի բացառիկ ցանկություններից և մռայլ գաղտնիքներից ցնցված՝ Անասթեյշա Սթիլը դադարեցնում է իրենց հարաբերությունները, որպեսզի նոր կարիերա սկսի սիեթլյան մի հրատարակչությունում: Բայց Քրիստիանի մասին մտքերը նրան հանգիտ չեն տալիս, և երբ նա առաջարկում է հանդիպել, Անասթեյշան չի կարողանում մերժել:
Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն է՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։ Սյուժեի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Ռուս կոմպոզիտոր Ս. Պրոկոֆյեվի կողմից գրվել է համանուն բալետը։ «Ռոմեոն և Ջուլիետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում է և «Համլետի» հետ միասին հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։ Վիքիպեդիա Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…
Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն է՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։ Սյուժեի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Ռուս կոմպոզիտոր Ս. Պրոկոֆյեվի կողմից գրվել է համանուն բալետը։ «Ռոմեոն և Ջուլիետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում է և «Համլետի» հետ միասին հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։ Վիքիպեդիա «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երևան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության և ապա երկհատորյակում (հ. 1, Երևան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: խմբագրական շտկումերից զատ, ուղղվել են և ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի...
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...