Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Էնթոնի Բյորջեսս պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածնե ի և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա: Բյորջեսսը գրել է վեպն այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ գտել են գլխուղեղի ուռուցք և նրան մեկ տարի կյանք են կանխատեսել: «Այս սատանայի տարած գիրքը աշխատանքի՝ ամբողջովին թաթախված ցավով… Ես...
Տրանսգրեսիվ գրականության վառ դրսևորումներից մեկում՝ «Մարտակումբ » վեպում, հերոսը սպառողական հասարակարգի գրված ու չգրված նորմերի մեջ նախամարդու կենսական բնազդներն ու մրցակցային որակները օր օրի կորցնող ու նոր սոցիալական մոդել փնտրող տղամարդն է: Նոր նորմերին համապատասխանելու հրամայականն ու արքետիպային ընկալումների առճակատումը հերոսի ներսում բախում են առաջացնում, ինչի ցնցումներն արտահայտվում են անսպասելի, վայրի ու կատաղիորեն հուսահատ արարքներում: