Մարմնի զարմանալի գաղտնիքները բացահայտող այս հրաշք փորձատուփը և ուշագրավ փորձերը պրպտող գիտունիկներին թույլ կտան ուժերը փորձել, հասկանալ, թե զգայարաններն ինչպես են պատմում շրջապատող աշխարհի մասին, ծանոթանալ ուղեղի բացառիկ հնարավորություններին և մարմին կոչված բարդ համակարգի մասին շատ ուրիշ բաներ իմանալ: Մանրակրկիտ բացատրությունները պարզ պատկերացում կտան երևույթների պատճառների մասին: ►8+ ► Պարունակում է փորձանոթ, հենարան, խոշորացույց, յոթ պլաստիկ ձողիկ, երկու ռետինե օղակ, 50 սմ պլաստիկ խողովակ, երեք փուչիկ, կողմնացույց, պտտահողմի անոթգունավոր թափանցիկ թերթիկներ և ստվարաթղթե հանովի պատկերներ
Երեխաներն անընդմեջ փորձում են բացահայտել շրջապատող աշխարհն ու անընդհատ հարցեր են տալիս: Ահա, ձեզ ենք ներկայացնում գիրք- փաթեթ, որն իր մեջ պարունակում է ավելի քան 30 գիտափորձ: ՄԻ ԱՐԿՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ փաթեթի միջոցով ձեր երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կանցնի և նրանք փորձերի միջոցով կգտնեն իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Փաթեթն իր մեջ ներառում է ►Փորձերի քայլ առ քայլ նկարագրություն ►6 փոքրձանոթ ►1 չափանոթ ►1 մագնիս ►3 կաթոցիչ ►թղթե ֆիլտրեր ►1 ձագար ►3 փուչիկ ►1 ջերմաչափ ►1 խոշորացույց ►1 գդալ
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Այս գիրքը տիեզերքի մասին հայերեն ամենաընդգրկուն գիրքն է: Գրքի զարմանահրաշ նկարազարդումները ի հայտ են բերում տիեզերքի հրաշքները՝ սկսած մեծ պայթյունից մինչև տիեզերական ճամփորդությունները: Ճամփորդի՜ր դեպի կարմիր գերհսկայի պայթյունային միջուկի խորքերը: Հայտնագործի՜ր մեր Արեգակնային համակարգը կազմող զարմանահրաշ մոլորակներն ու արբանյակները: Նայի՜ր տիեզերանավերի ներսը, որպեսզի տեսնես, թե ինչպես են դրանք աշխատում:
Բյուրեղների քարանձավից մինչև բյուրեղների անտառ, էլեկտրաքիմիայից մինչև միջուկային էներգիա, աստղադիտակներից մինչև պարզ մեքենաներ, նյարդային համակարգից մինչև ժառանգություն և ԴՆԹ.այս և բազմաթիվ այլ երևույթների մասին ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք գտնել «Գիտելիքների հանրագիտարան. գիտություն» գրքում: