Երևանում գործում է առաքման 2 տարբերակ:
ԼՈՔԵՐՆԵՐՈՎ ԱՌԱՔՈՒՄ. Առաքման այս տարբերակի դեպքում գնորդը ստանում է իր ապրանքը իրեն ամենամոտ լոքերից: Լոքերները քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված պահատուփեր են, որոնք բացելու համար գնորդին հարկավոր է համապատասխան կոդ կամ QR-կոդ, որը կուղարկվի նրան էլ. հասցեի միջոցով գնումը կատարելուց հետո: Լոքերում ապրանքը կլինի գնում կատարելուց հետո 1 օրվա ընթացքում (գնորդը կծանուցվի) և կմնա 1 օր:
Առաքման արժեքն է 500 դրամ:
ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՌԱՔՈՒՄ. Առաքման այս տարբերակի դեպքում առաքիչը պատվերը կմոտեցնի Ձեր նախընտրած հասցե: Առաքումն իրականացվում է գնումը կատարելուց հետո 1 օրվա ընթացքում:
Հասցեական առաքման դեպքում գործում են ցերեկային առաքում (ժամը 14:00-18:00) և երեկոյան առաքում (ժամը 19:00-22:00) տարբերակները:
Մինչև 4.900 դրամ պատվերի դեպքում առաքման արժեքն է 500 դրամ:
4.900 դրամ և ավել պատվերի դեպքում առաքումն անվճար է: