Մագնիսական քարտեր, տառեր, թվեր, երկրաչափական մարմիններ։ Ներկայացված դիդակտիկ նյութերն ունեն ուսուցողական և ճանաչողական նշանակություն։ Դրանցում հաշվի են առնվել նաև ներառական խմբի երեխաների հնարավորությունները ուսուցման գործընթացը հեշտությամբ հաղթահարելու և ծրագրային առաջադրանքների կատարմանը ինտեգրվելու համար։ Դիդակտիկ նյութերի հավաքածուի առավելությունն այն է, որ դրանք ունեն կպչուն մագնիսական հատկություն և հեշտությամբ ամրանում են մագնիսական գրատախտակին։ Բոլոր դիդակտիկ նյութերը՝ տառերը, թվերը և երկրաչափական պատկերները եզրագծված են դեղին երիզով, որը կապահովի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ակտիվ մասնակցությունը պարապմունքներին։ Երկրաչափական պատկերների հավաքածուն իր մեջ ներառում է բազմագույն քառակուսիներ, եռանկյուններ, շրջաններ, օվալաձև պատկերներ, ուղղանկյուններ, որոնց օգնությամբ կարելի է հավաքել տարաբնույթ երկրաչափական հարթ կառուցումներ, ապլիկացիաներ։
Գիրքը 4-ից բարձր տարիքի երեխաների համար է: Փոքրիկները կծանոթանան հայերեն տառերին գրքի հերոսի Ժիրոյի հետ` հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները: «Սպիտակ ագռավ» 2018․ խորհուրդ է տալիս Միջազգային երիտասարդական գրադարանը:
Փաթեթն ընդգրկում է 0-9-ը թվերը, մաթեմատիկական գործողությունների նշաններ և երկրաչափական պատկերներ: Նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար:
Միացի՛ր Մենիին, Սիդին, Դիեգոյին և Սառցե դարաշրջանի մյուս գժուկ հերոսներին, և միասին նկարե՛ք, խզբզե՛ք, գունավորե՛ք, ինչպես նաև պատրաստե՛ք բազմազան հետաքրքիր զվարճալիքներ ու մասնակցե՛ք տարբեր ուրախ խաղերի: Սառցե դարաշրջանի գրքում կգտնես. • Բազմակի օգտագործման շա՜տ–շատ պիտակներ • Երկու մեծ բացվող նկար՝ պիտակների համար • Սառցե դարաշրջանի առանձնացող տրաֆարետներ • Դեկորատիվ գունագեղ թղթեր
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը: Եթե ձախողվես, հավերժ կկորցնես այն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
«Մաթեմատիկական որոնումներ» խորագիրը կրող փաթեթը ներկայացնում է «Առեղծվածների թանգարանը», «Հանելուկների մոլորակ», «Լաբիրինթոսների կալվածքը», «Հուշումների քարանձավը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների մաթեմատիկական ունակությունները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ երեխաները պետք է կատարեն մի շարք մաթեմատիկական առաջադրանքներ՝ զարմանահրաշ արկածները բարեհաջող ավարտելու համար:
«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ: Անհրաժեշտ կլինի գործի դնել քո աստղագիտական գիտելիքները՝ գտնելու Խենթ Փիթի տիեզերական որջը և փրկելու պրոֆեսոր Բրեյնսթորմին: Քո ցուցաբերած ապշեցուցիչ ջանքերը կգնահատվեն Երկիր վերադառնալուն պես:
Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատրա՞ստ ես ընդունելու այգու ահարկու մարտահրավերը: Այս արկածում խնդիրները վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Հինգ հրեշներին բռնելու համար օգտագործի՛ր ֆիզիկայից քո գիտելիքները: Զվարճախաղերի այգին փրկելու համար կարժանանաս ազատ մուտքի մշտական տոմսի՝ դրսևորելով քեզ որպես ամենասուր զգացողությունների սիրահար և զարգացնելով քո բնագիտական հմտությունները:
Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը: Եթե հաջողես, կդառնաս գործարանի գլխավոր շոկոլադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փորձարկման բոլոր լաբորատորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրարները և բացահայտի՛ր տատիկի մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը: Այս արկածում խնդիրները վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին, որոնք քեզ կօգնեն գործնական գիտելիքներդ կիրառելու առօրյա կյանքում:
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Օգտագործելով քո կենսաբանական գիտելիքները՝ կանցնես առեղծվածներով ու շրջադարձներով լի արկածների միջով, որոնք թույլ կտան առավելագույնս ի հայտ բերել քո մտավոր կարողությունները:
Այս ինքնատիպ փաթեթն ընդգրկում է թատերախաղերի ժողովածու, ձայնասկավառակ, ստվարաթղթե տիկնիկներ, թատերաբեմ` իր լրակազմով, որոնք հնարավորություն կտան մանուկ ընթերցողներին բեմադրելու հանրահայտ ստեղծագործություններ: Բացի փաթեթում ներկայացված տեսարաններից` երեխաները կարող են ինքնուրույն ստեղծել նոր պատկերներ` հետևելով թատերախաղերում առաջադրվող տարբերակներին: Նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև արվեստասեր չափահասների համար