Միացի՛ր Մենիին, Սիդին, Դիեգոյին և Սառցե դարաշրջանի մյուս գժուկ հերոսներին, և միասին նկարե՛ք, խզբզե՛ք, գունավորե՛ք, ինչպես նաև պատրաստե՛ք բազմազան հետաքրքիր զվարճալիքներ ու մասնակցե՛ք տարբեր ուրախ խաղերի: Սառցե դարաշրջանի գրքում կգտնես. • Բազմակի օգտագործման շա՜տ–շատ պիտակներ • Երկու մեծ բացվող նկար՝ պիտակների համար • Սառցե դարաշրջանի առանձնացող տրաֆարետներ • Դեկորատիվ գունագեղ թղթեր
Ուզո՞ւմ ես տեղափոխվել Հին Եգիպտոս և ուսում նասիրել փարավոնի երկիրը: Կարո՞ղ ես մումիա զմռսել, վերծանել հիերոգլիֆները և բռնել գողերին: Թե՞ հավերժ կփակվես մեռյալների դամբարանում: Գործի՛ դիր պատմական գիտելիքներդ և հաղթահարի՛ր թշնամիներիդ` անցնելով ցնցող արկածներով լի այս ճանապարհը: Կատարի՛ր առաքելությունդ և ճանաչվի՛ր պատմության իսկական գիտակ:
Երբևէ մտքովդ անցե՞լ է, թե ինչպիսին կլիներ կյանքդ Հին Հռոմում: Կարո՞ղ ես պատասխանել սենատորների հարցերին, խույս տալ գողերից և զարմացնել կայսերը: Թե՞ սարսափելի վախճանի կարժանանաս գլադիատորական մարտում: Գործի՛ դիր պատմական գիտելիքներդ և հաղթահարի՛ր թշնամիներիդ` անցնելով ցնցող արկածներով լի այս ճանապարհը: Կատարի՛ր առաքելությունդ և ճանաչվի՛ր պատմության իսկական գիտակ:
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես կենդանի մնալ Միջնադարում: Կարո՞ղ ես հաղթանակ տանել մրցամարտում, բուժել թագավորին և ամրոց գրավել: Թե՞ ճակատամարտում բարոնը կջախջախի քեզ: Գործի՛ դիր պատմական գիտելիքներդ և հաղթահարի՛ր թշնամիներիդ` անցնելով ցնցող արկածներով լի այս ճանապարհը: Կատարի՛ր առաքելությունդ և ճանաչվի՛ր պատմության իսկական գիտակ:
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես ողջ դուրս գալ Հին Հունաստան կատարած ճամփորդությունից: Կարո՞ղ ես նավարկել ծովերով, խորամանկել սպարտացուն և ձեռքդ գցել Ոսկե գեղմը: Թե՞ Մինոտավրոսը քեզ կտոր–կտոր կանի: Գործի՛ դիր պատմական գիտելիքներդ և հաղթահարի՛ր թշնամիներիդ` անցնելով ցնցող արկածներով լի այս ճանապարհը: Կատարի՛ր առաքելությունդ և ճանաչվի՛ր պատմության իսկական գիտակ:
«Պատմական որոնումներ» խորագրով փաթեթը ներառում է «Սարսափների դամբարանը», «Մրցավազք Հռոմում», «Միջնադարյան սպանդ», «Մինոտավրոսի լաբիրինթոսը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների պատմական գիտելիքները: Գրքերը երեխաներին կարող են տեղափոխել երևակայություն չճանաչող Հին աշխարհի երկրներ` Հին Հռոմ, Հին Հունաստան, Եգիպտոս, նաև միջնադար, որտեղ արկածային և ճանապարհ հարթող խնդիրները լուծվում են պատմությունից ձեռք բերված գիտելիքների կիրառմամբ:
Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ…. Ճանապա՛րհ ընկիր պատկերներով լի կախարդական պարտեզ, որտեղ թավուտներում թաքնված քեզ են սպասում փոքրիկ արարածներ, և կենդանացրո՛ւ այն վառ ու պայծառ գույներով: Այգում կան անավարտ ու դատարկ վայրեր, որոնք հնարավորություն ունես ինքնուրույն ձևավորելու քո երևակայությամբ: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ: