Դինոզավրեր. Խոսող գիրք, կենդանի պատմությություն: Ի՞նչ տեսք ունեին դինոզավրերը, ինչով էին սնվում, ինչպես էին պաշտպանվում և հարձակվում: Մեր հրաշալի գիրքը կպատասխանի այս բոլոր հարցերին: Շարքը ձեր փոքրիկին կտանի պատմության ամենահետաքրքիր իրադարձություններին ընդառաջ: Իսկ վառ նկարազարդումներն ու ձայները այդ ճանապարհորդությունը կդարձնեն անմոռանալ: Ավելին՝ լուսանկարվիր նրանց հետ Arloopa բջջային հավելվածի օգնությամբ:
Անտառային թռչունների վաղորդյան համերգը, ալիքների ծփանքն ուղեկցող ճայերի կանչերը, առյուծի մռնչյունն ու փախչող վագերաձիերի դոփյունը… Այս զարմանալի գրքույքը թերթելիս կարելի է լսել բնության զարմանազան ձայները: Եռաչափ համայնապատկերային նկարազարդումները ձեզ կտեղափոխեն ջունգլի, սավաննա, անտառ նույնիսկ ՝ լեռնային գագաթներն ու օվկիանոսի խորքը:
Հետազոտիր մեր զարմանալի մոլորակը: Մեր մոլորակի առեղծվածները ներկայացնող այս հրաշք փորձատուփը և ուշագրավ փորձերը պրպտող գիտունիկներին հնարավորություն կտան ուժերը փորձել, հասկանալ ջրի շրջապտույտն ու ավերիչ եկրաշարժերի պատճառները, ինքնուրույն հրաբուխ առաջացնել և շատ այլ համարձակ փորձեր կատարել: Մանրակրկիտ բացատրությունները պարզ պատկերացում կտան երևույթների պատճառների մասին: ►8+ ►Պարունակում է փորձանոթ, հենարան, հինգ պլաստիկ ձողիկ, երկու ռետինե օղակ, երեք փուչիկ, կողմնացույց, պտտահողմի անոթ և ստվարաթղթե հանովի պատկերներ
Մարմնի զարմանալի գաղտնիքները բացահայտող այս հրաշք փորձատուփը և ուշագրավ փորձերը պրպտող գիտունիկներին թույլ կտան ուժերը փորձել, հասկանալ, թե զգայարաններն ինչպես են պատմում շրջապատող աշխարհի մասին, ծանոթանալ ուղեղի բացառիկ հնարավորություններին և մարմին կոչված բարդ համակարգի մասին շատ ուրիշ բաներ իմանալ: Մանրակրկիտ բացատրությունները պարզ պատկերացում կտան երևույթների պատճառների մասին: ►8+ ► Պարունակում է փորձանոթ, հենարան, խոշորացույց, յոթ պլաստիկ ձողիկ, երկու ռետինե օղակ, 50 սմ պլաստիկ խողովակ, երեք փուչիկ, կողմնացույց, պտտահողմի անոթգունավոր թափանցիկ թերթիկներ և ստվարաթղթե հանովի պատկերներ
Երեխաներն անընդմեջ փորձում են բացահայտել շրջապատող աշխարհն ու անընդհատ հարցեր են տալիս: Ահա, ձեզ ենք ներկայացնում գիրք- փաթեթ, որն իր մեջ պարունակում է ավելի քան 30 գիտափորձ: ՄԻ ԱՐԿՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ փաթեթի միջոցով ձեր երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կանցնի և նրանք փորձերի միջոցով կգտնեն իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Փաթեթն իր մեջ ներառում է ►Փորձերի քայլ առ քայլ նկարագրություն ►6 փոքրձանոթ ►1 չափանոթ ►1 մագնիս ►3 կաթոցիչ ►թղթե ֆիլտրեր ►1 ձագար ►3 փուչիկ ►1 ջերմաչափ ►1 խոշորացույց ►1 գդալ
Բացահայտիր քո ներսի աստղին և համերգներ կազմակերպիր 96 էջանոց գիրք, որ գրես քո երգերը, թե ինչպես աստղային կեցվածք ունենաս, և թեստեր՝ ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար: ►Իսկական աստղի գժական ակնոց ►Բազմաֆունկցիոնալ բարձրախոս շոուն սկսելու համար ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախատեսված չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար. մանր մասնիկները կարող են շնչափողն ընկնել:
Կենդանիների իմ փոքրիկ գանձարանը Ագարակի կենդանիներ Սավաննայի կենդանիներ Ձագուկներ Ընտանի կենդանիներ Նախատեսված է ամենափոքրիկների համար, որոնք ոչ միայն կարդալու, այլև շոշափելու և զգալու համար են: Յուրաքանչյուր գիրք թերթելիս Ձեր բալիկը ոչ միայն կհիանա հրաշալի լուսանկարներով և հիասքանչ նկարազարդումներով, այլև կհրճվի՝ «շոյելով» ամեն մեկին: 4 գրքերի կազմը կոշտ է Կենդանիների իմ փոքրիկ գանձարանը հիանալի նվեր է փոքրիկներին՝ սովորելու իրենց շրջապատող աշխարհը:
81 ՄԱԳՆԻՍ՝ 6 մայրցամաքում ավելի քան 150 երկիր հավաքելու համար: 64 էջանոց ՈՒՂԵՑՈՒՅՑ աշխարհի բոլոր երկրների վերաբերյալ: 81 մագնիսով հավաքիր ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԸ քո ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՏԱԽՏԱԿԻ վրա: Գույների օգնությամբ գտիր համապատասխան ՄԱՅՐԱՑԱՄԱՔՆԵՐԸ: Հետաքրքիր ճամփորդություն ենք մաղթում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
Սովորիր կարդալ և մագնիսական գրատախտակին գրիր քո առաջին բառերը: Սովորիր այբուբենը և ինքնուրույն բառեր կազմիր: ►Պատկերազարդ զվարճալի այբուբեն ► մեծ մագնիսական գրատախտակ ►156 տառ- մագնիս ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
96 էջանոց ուղեցույցը կբացահայտի այն ամենը, ինչ կցանկանայիր իմանալ մարդու մարմնի մասին: + հսկա մագնիսային ցուցանակ + 56 մագնիս՝ 19 մագնիս կմախքի 19 մագնիս մկանների 6 մագնիս օրգանների, 6 մագնիս սրտի 6 մագնիս ատամների համար, որոնք պետք է ճիշտ տեղադրել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։
Հանսի Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ: Դանիացի մեծ գրողը մանկության հավերժական հերոսներ է ստեղծել` «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը» և այլն: Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող: Հայնց Յանիշը նրբաճաշակորեն է պատմել Անդերսենի կյանքի մասին ու իր պատմությանը միահյուսել ամենահայտնի հեքիաթները: Իր սքանչելի նկ արներով Մայա Քասթելիքը պատկերազարդ գրքերի շարքի մի նոր գանձ է ստեղծել:
Թեև «Գիտադարան ամենափոքրերի համար» գիրքը նախատեսված է 5–8 տարեկան երեխաների համար, սակայն գիտելիքների ու տեղեկատվական մեծ պաշար է պարունակում՝ տիեզերքի ու մեր մոլորակի կառուցվածքը, օվկիանոսի գաղտնիքները, բույսերի ու կենդանիների խորհրդավոր աշխարհը, մարդկության պատմությունը՝ քարանձավից մինչև երկնաքեր շենքեր, անիվից մինչև տիեզերական հրթիռ ու համակարգիչ… Եվ այս ամենը՝ պարզ, մատչելի լեզվով, տեղ–տեղ՝ հումորով և, իհարկե, ուրախ, գունեղ նկարազարդումներով, որոնց շնորհիվ գրքում տեղ գտած գիտելիքների յուրացումը կնմանվի ուրախ ու հետաքրքրաշարժ ժամանցի:
«ՔՉԻՑ-ՇԱՏԻՑ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ». նկարազարդ ուսուցողական հանրագիտակ երեքից վեց տարեկան երեխաների համար: Երեխաները խիստ հետաքրքրասեր են. նրանց հետաքրքրում է շրջապատող ամեն ինչ` բույսերը, կենդանիները, մարդիկ, երկինքը, երկիրը: Նրանք փորձում են ընկալել այդ ամենը ամբողջովին, թեկուզ քիչ-քիչ: Այստեղից էլ անվանումը` «Քչից -շատից, ամեն ինչից»: Գրքի հիմնական նպատակն է երեխային մատչելի լեզվով գիտելիքներ տալ ամեն ինչի մասին: Փոքրիկ ընթերցողի հետ զրուցում են իրեն հասակակից երկու երեխա` Անին և Արտեմը: Պատկերազարդ և բովանդակալից այս գիրքը երեխան հաճույքով կընթերցի, իսկ բազմաթիվ խաղերն էլ կզարգացնեն նրա միտքը, տրամաբանությունը, հիշողությունը և ուշադրությունը: Փոքրիկ ընթերցողին տրվում են տարբեր հարցեր, որոնց պատասխանելով` կսովորի արտահայտվել: Շոշափվում են նաև դաստիարակության, առողջության...
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (երկնագույն)
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (կապույտ)
Երեխաների տեսողական հիշողությունն ու ուշադրությունը զարգացնող խաղ-գիրք: Առաջին անգամ նմանօրինակ գրքում աշխարհի բազմաթիվ քաղաքների կողքին ներկայացված է նաև Երևանը: