Ո՞վ չի երազել թռչելու մասին. ոչ թե ուղղակի սավառնելու, այլ հեռու մոլորակներ հասնելու և, ո՞վ իմանա, մեզ նման կամ մեզնից տարբեր բանական էակների հանդիպելու մասին: Իսկ ի՞նչ է պետք, որ երազն իրականություն դառնա: Բոլորիս նման այս երազներով էր տարված և Իլոն Մասք անունով մի տղա: Բայց նա երազում էր նաև դրանք իրագործել։
Հինավուրց ժամանակներից մարդիկ երազել են թռչել: Երազանքը սկզբում հեքիաթների ու առասպելների ձևով են պատմել, բայց երբեք չեն դադարել հուսալուց, որ մի օր իրենք էլ կկարողանան թռչունի պես օդ բարձրանալ: Սկզբում թռչուններին նմանակելով՝ մարմնին թևեր են հարմարեցրել, հետո սկսել են աշտարակներից ցատկել… Ի վերջո մարդուն հաջողվել է թռչել սովորել, բայց ոչ թե մկանների, այլ իր բանականության ուժով:
Կյանքը վերջավոր է, և լավ է, որ այդպես է: Հինը, վերանալով, նորի համար տեղ է բացում: Ցավում եմ, որ պիտի ասեմ, բայց ժամանակը քիչ է: Մի՛ մոռացեք: Ուրիշի կյանքով ապրելու վրա ձեր ժամանակը մի՛ վատնեք: Անառարկելի համարվող դրույթների ծուղակը մի՛ ընկեք, սա նույնն է, թե ուրիշի մտքով ապրեք: Մի՛ թողեք, որ ուրիշների կարծիքը ձեր ներքին ձայնը խլացնի: Կարևորը`ձեր սրտին ու բնազդին հետևելու քաջություն ունեցեք: Չգիտեմ ոնց, բայց այս երկուսը հաստա՛տ գիտեն, թե ինչ կուզեք դառնալ: մնացածը երկրորդական է:
Ժամանակի ընթացքում եղած հիվանդություններին շարունակ նորերն էին ավելանում, ու շատ երկար չէր հաջողվում դրանց առաջն առնել: Բժիշկներին մարդու մարմինը ներսից զննելու «պատուհան» էր պետք: Շուրջ քառորդ դար առաջ՝ 1977 թվականին Ռեյմոնդ Վահան Դամադյան անունով մի բժիշկ ելք առաջարկեց: Նրան հաջողվեց ստեղծել այն «պատուհանը»՝ հրաշագործ մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանալու իէն տեսնել, թե ինչ է կատարվում մարմնի ներսում:
Դժվար է հավատալ, որ այսօր մեր կյանքում անփոխարինելի ու սովորական դարձած շատ բաներ նախկինում չեն եղել: Բայց փոխարենը միշտ եղել են երազել սիրող մարդիկ: Մարդիկ, որ շատ են կարդացել ու հավատացել են, որ հեքիաթները կարող են իրականություն դառնալ:
Աշնանային մի տաք գիշեր Իսահակը, նստած խնձորենու տակ, հիանում էր Լուսնով: Սակայն մտքի թելը կտրվեց, երբ մի խնձոր ընկավ գլխին: Լավ: Իրականում չգիտենք, թե այն իրոք ընկավ գլխին, թե ոչ: Հավաստի էր, որ նա մտածում էր այն մասին, թե ինչի հետևանքով է խնձորն ընկնում ծառից, և այն, որ որ երիտասարդ Իսահակը բացահայտեց չափազանց կարևոր մի երևույթ`գրավիտացիան:
Կար-չկար մի գեղջուկ տղա կար, որը սիրում էր մեխանիկան և ուզում էր ճարտարագետ դառնալ: Հենրի Ֆորդը մեծ գյուտարար չէր, բայց ստեղծեց այնպիսի ավտոմեքենա, որ հասանելի լիներ բոլորին՝ պարզ, գեղեցիկ, ամուր, դիմացկուն, վարելու համար դյուրին և դեռ մի բան էլ էժան: Նրա երազանքն էր, որ բոլորը մեքենա ունենան:
Նախքան նամականիշի հայտնագործումը նամակ ստանալը լուրջ անհարմարություն էր, քանի որ նամակդ փոստարկղում չէր հայտնվի, մինչև չվճարեիր: Բացի դրանից, աղքատները չէին կարող լուր ստանալ հեռվում ապրող ընկերներից կամ հարազատներից, քանի որ փոստային ծառայությունը չափազանց թանկ էր: Լավ է, որ Ռոուլենդ Հիլլը լուծեց այդ խնդիրը…
Ալֆրեդ Նոբելն արդեն մեծ էր, երբ բացահայտեց, որ պայթուցիկներ է սիրում: Ամեն ինչ սկսվեց նիտրոգլիցերինից, որը շատ վտանգավոր հեղուկ է: Հետո եղան պայթյուններն ու գյուտերը. դինամիտ, վառոդ և նույնիսկ դոնդողի մի տեսակ, որն այնքա՜ն հզոր էր, որ կարող էր պայթեցնել անգամ ամենակարծր ժայռը: Համա թե պայթուցիկ հանճար ուներ մեր գյուտարարը:
Ամեն ինչ սկսվել էր մեկ տարի առաջ, երբ Օգյուստի ու Լուիի հայրը գնեց կինետոսկոպ՝ Թոմաս Էդիսոնի գյուտը, որը հեռադիտակով տուփ էր, որտեղից հետաքրքրասերները կարող են աչք գցել ու դիտել իրական նկարները շարժման մեջ: Այն աշխատում էր այս եղանակով. նրանք գործի են դնում մեքենան, և նկարները սկսում են վազել աչքերի առաջ:
Համեստ, հասարակ ու ոչ սնափառ Պաստյորը սովորություն ուներ ասելու, թե աշխատում է միայն մարդկությանն օգնելու համար: Սակայն միայն դա չէր: Իրականում այն, որ նրա երկու երեխաները շատ վաղ տարիքում մահացել էին որովայնային տիֆից, արդարացնում էր Պաստյորի նվիրվածությունը բժշկությանը և միկրոբների հարուցած հիվանդությունների վերաբերյալ ուսումնասիրություններին:
Ամեն ինչ, մինչև իսկ մենք, կազմված ենք ատոմներից: Նրանք իրար մեջ «ամուսնանում են» մոլեկուլներ ստեղծելու համար, որոնք էլ իրենց հերթին ձեռք են մեկնում մյուս մոլեկուլներին:
Քեզ ենք ներկայացնում μոլոր ժամանակների ամենամեծ հանճարներից մեկին` Լեոնարդո դա Վինչիին: Նա իր ժամանակից շատ առաջ անցած մարդ էր, այդ պատճառով շատերը նրա հայտնագործությունները չէին հասկանում: Իրականում Լեոնարդոն բոլորովին էլ դյուրին կյանք չի ունեցել: Պատկերացրու, որ նրա մեծագույն երազանքը թռչելն էր: Արդյո՞ք դա նրան հաջողվեց: Կարդա՛ և կիմանաս… Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ`նաև մեծահասակների համար:
Շա՞տ կզարմանաս, եթե ասեմ, որ դեղաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկը կատարվել է բորբոսի շնորհիվ: Թվում է նույնիսկ, թե այդ փոքրիկ սնկիկները մեր բարեկամներն են: Հենց այդպես էր կարծում Ալեքսանդր Ֆլեմինգը, ում հաջողվեց դրանցից ստանալ մի կարևոր հակաբիոտիկ` պենիցիլինը:
Գիրքը պատմում է Գուլիերմո Մարկոնիի մասին, ով սկսեց նրանից, որ ցանկացավ իմանալ, թե արդյոք ձայները լողում են օդում, և ավարտեց նրանով, որ հայտնագործեց առանց լարերի հեռագիրը, ավելի պարզ ասած` ռադիոն: Սիրելի երեխաներ, իսկ դուք սիրո՞ւմ եք արդյոք ռադիո ունկնդրել:Ուզում ե՞ք իմանալ, թե ինչպես են ձայները ձեր տուն հասնում: Եվ գիտե՞ք արդյոք, որ անցյալում ռադիոն բոլոր ընտանիքների «սիրելի որդյակն» էր:
Գուցե այն պատճառով, որ մանուկ հասակում նա շատ ամաչկոտ էր, ոչ մեկի մտքով չէր անցնում, թե ապագայում մեծ գործարար կդառնա: Խոսքը Բիլ Գեյթսի մասին է, ով դեռ պատանի հասակում հիմնեց ինֆորմատիկայի աշխարհում ամենամեծ հաստատությունը` Microsoft–ը, որն անհատական համակարգիչը դարձրեց այն, ինչն այսօր քո սեղանին է:
Հավաքածուի այս հատորում կխոսենք Արքիմեդ անունով մի հանճարեղ մաթեմատիկոսի մասին: Նա մի քիչ ցրված մարդ էր և օժտված էր մեծ երևակայությամբ: Իր կյանքն անցկացնում էր երկրաչափական մարմիններ ուսումնասիրելով և ռազմական մեքենաներ ստեղծելով: Կարծում եմ՝ քեզ անհրաժեշտ է ավելի մոտիկից ճանաչել նրան… Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ` նաև մեծահասակների համար:
Այս գրքի շնորհիվ երեխան կբացահայտի շրջապատող աշխարհի զարմանահրաշ բազմազանությունը: Գիրքը ոչ միայն սովորեցնում է դիտել, հետևել, համեմատել, հիշել, այլև հարստացնում է բառապաշարը և նպաստում խոսքի զարգացմանը:
Այս զարմանահրաշ գիրքը երեխային կսովորեցնի հաշվել 1-ից մինչև 12-ը: Մեզ շրջապատող աշխարհը փոքրիկին կօգնի գումարել, հանել, բազմապատկել և բաժանել թվերը, առարկաները դասավորել աճման կամ նվազման կարգով, համեմատել և խմբավորել, բացահայտել զույգ և կենտ թվերը:
Այս զարմանալի գիրքը կօգնի ձեր փոքրիկին բազմաթիվ կարևոր բացահայտումներ անել: Պարզվում է` յուրաքանչյուր ձև ու պատկեր հնարավոր է գտնել կենդանի բնության մեջ: Էջ առ էջ ուսումնասիրելով` երեխան կճանաչի երկրաչափական տարբեր պատկերներ ու տարաբնույթ նախշեր: Հիանալի լուսանկարները կսովորեցնեն ուսումնասիրել, ճանաչել և համեմատել:
Այս զարմանահրաշ գիրքը երեխային կսովորեցնի հաշվել 1-ից մինչև 12-ը: Մեզ շրջապատող աշխարհը փոքրիկին կօգնի գումարել, հանել, բազմապատկել և բաժանել թվերը, առարկաները դասավորել աճման կամ նվազման կարգով, համեմատել և խմբավորել, բացահայտել զույգ և կենտ թվերը:
Եղանակների հաջորդականությունն արտացոլվում է մեզ շրջապատող աշխարհի հարափոփոխ գեղեցկությունը: «Եղանակներ» գիրքը կատարյալ ուղեցույց է, որպեսզի ճանաչենք այն բանալիները, որոնք բնությունը տալիս է մեզ անխուսափելի փոփոխությունները զգալու համար:
Հայոց այբուբենի տառերը հնարավոր է սովորել շատ արագ՝ մեզ շրջապատող իրերի, առարկաների, բնության երևույթների օգնությամբ: Այս գրքի շնորհիվ երեխան կբացահայտի այբուբենի տառերի ու շրջապատող աշխարհի զարմանահրաշ ներդաշնակությունը: Գիրքը ոչ միայն սովորեցնում է դիտել, համեմատել, հիշել, այլև հարստացնում է բառապաշարը և նպաստում խոսքի զարգացմանը:
Վարժեցրած բոլոր կենդանիներից մարդու ամենահավատարիմ բարեկամը շունն է:Այդ բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Այն իրականություն դարձավ,որովհետև շունը հեշտ է հարմարվում մարդուն,սովորելու լավ հատկություն և արտակարգ ուրախ բնավորություն ունի: