Две небольшие повести Льюиса Кэрролла «Алиса в Стране чудес» и «Алиса в Зазеркалье» давно стали классикой английской и мировой литературы. В XX веке герои Кэрролла заговорили едва ли не на всех языках мира, ожили в спектаклях, мюзиклах, мультфильмах вплоть до знаменитой экранизации Тима Бёртона. Множество исследований посвящено изучению отсылок и аллюзий, зашифрованных автором на страницах сказок, однако волшебство этих текстов продолжает жить и очаровывать новые поколения читателей, оставаясь всё таким же загадочным и необъяснимым. В настоящий сборник вошли полные логических парадоксов сказки об Алисе в классическом переводе Нины Демуровой, включая главу «Шмель в парике», изъятую самим автором из первого издания...
Յոթ տարեկան Գենկայի հայրիկն ու մայրիկն անհետ կորել են Աֆրիկայի ջունգլիներում: Հրաշք է պետք, որ գտնվեն: Բայց հրաշքները փողոցում թափած հո չե՞ն, որ հավաքես: Ա՛յ, հարևան վհուկի ձեղնահարկում… Շատ էլ, թե նրա տունը թունավոր օձերով ու արյունարբու հսկաներով է լցված. հանուն ծնողների Գենկան ամեն սխրանք կգործի: Արի ու տես, որ ուրիշ մեկն էլ է հրաշքի մասին երազում: Գենկան վհուկի ձեղնահարկում պարոն Բլեքին է հանդիպում՝ մի կախարդի, որին հարյուր տարի առաջ վհուկը կատու էր դարձրել: Իսկ թե նրանց ի՛նչ զարմանալի արկածներ ու անհավանական բացահայտումներ են սպասում, ինքդ կիմանաս, երբ գիրքը կարդաս…
Բախտի բերմամբ, թե պատահմամբ, Տոհմիկ մկների դպրոցի երեք սանուհի՝ ուշիմ Մուսը, նազիկ- մազիկ Սմուսինև խրոխտ Լոլիկն օրերից մի օր հնամենի դղյակը տանող ստորգետնյա անցք են հայտնաբերում: Չլինի՞ ոմն մեկըմտքին դրել է դղյակի գանձերը գողանալ: Խելացի մկնիկներն իսկույն գործի են անցնում որ չարագործին մերկացնեն ու դղյակի գերուն ազատեն… Տեսնես կկարողանա՞ն… Goodreads
Մուսն ի՜նչ անհամբեր էր մայրաքաղաք մեկնելուն սպասում: Բայց չգիտես ինչու՝ ամեն ինչ թարս գնաց: Նախ Սմուսին ու Լոլիկը պոչից կպան: Հետո պարզվեց, որ թանգարանում չարագույժ բաներ են կատարվում: Եթե ուզեք իմանալ, թե Տոհմիկ մկների դպրոցի սանուհիներն ինչպես գիշերը մութ թանգարանում անցկացրին, հին ձեռագրի գաղտնիքը պարզեցին, չարագործների որջն ընկան, ու թե այս ամենն ինչով վերջացավ՝ կարդացե՛ք այս գիրքը: Խոստանում ենք՝ չե՛ք փոշմանի: Goodreads
Բառերը գլխիվեր են կարդում, որովհետև այդպես են գրվել: Բայց ո՞վ է ասում, թե ուրիշ ձև չկա: Մեկ էլ տեսաք՝ եթե ուրիշ կերպ կարդաք, նոր աշխարհներ, և ո՞վ իմանա, նոր տեսանկյուններ գտնեք: Էսթերը տարիմուտի գիշերով իր աշխարհին հակառակ՝ գլխիվայր աշխարհ է հայտնաբերում, ու բանից պարզվում է՝ իրերին ուրիշ կողմից նայելը դրանք մի տեսակ կախարդական է դարձնում: Պատրա՞ստ ես նրա հետ այս նոր աշխարհը ճամփորդել:
Իմացի՛ր ամեն ինչ փողի զարմանահրաշ աշխարհի մասին՝ այս հրաշալի ուղեցույցի միջոցով: Պարզիր, թե ինչու են մարդիկ կարծում, որ փողն այդքան կարևոր է, ինչպես է այն տնօրինվում և ինչպես այն վաստակել: Փողի մասին այս հանրագիտարանը պարունակում է ամենօրյա խորհուրդներ, թե ինչպես խնայել, ծախսել և բազմապատկել գումարը: Այն նաև ընդգրկում է ավելի մեծ թեմաներ, ինչպիսիք են բանկային գործունեությունը, համաշխարհային արժույթները և փողի ազդեցությունը հոգեկան առողջության վրա: Goodreads
Այս հետաքրքրաշարժ հանրագիտարանի միջոցով մուտք գործիր փիլիսոփայության և քննադատական մտածողության հիանալի աշխարհ: Պարզիր, թե այդ աշխարհն ինչու է այդքան կարևոր, ովքեր են մեծագույն մտածողները, և ինչ ասել է փիլիսոփա: Փիլիսոփայության մասին այս հանրագիտարանը լի է գաղափարներով և տեսություններով, որոնք կխթանեն քո մտածողությունը: Այն անդրադառնում է այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ միտքը, քաղաքականությունը, կրոնը և նույնիսկ ողջ տիեզերքը: Goodreads
Փոքրիկ Կարոլչան հատակի տախտակների ճեղքում պատահաբար մի կապույտ ուլունք է գտնում: Կախարդակա՛ն՝ ցանկություններ կատարող ուլունք: Հենց այսպես էլ սկսվում են Կարոլչայի ու նրա անբաժան ընկերոջ՝ Պետրիկի անհավանական արկածները… … իսկ չար կախարդ Ֆիլոմենան դավեր Է նյութում, թե ինչ անի, որ ուլունքին տիրանա… Goodreads
Ջուլիան աշխարհից շատ բոբո լինել է երազում: Բայց մենակ երազներով բան դուրս չի գա, չէ՞: Այս գիրքը քեզ կպատմի, թե ի՜նչ կարևոր է, որ ինքդ քո «եսն» ունենաս: Goodreads
Մի մեծ քաղաքում ծառի վրայի տանը հայրիկի և մայրիկի հետ Փոլ անունով մի տղա էր ապրում։ Օրերից մի օր Փոլի կյանքում մի աղվես է հայտնվում։ Իսկ երբ կյանքումդ աղվես է հայտնվում, պետք է ամեն ինչի պատրաստ լինես։ Goodreads
«Հեռանում եմ, որ քաղաքակրթության ազդեցությունից ազատվեմ: Միակ ցանկությունս պարզ, շատ պարզ գործեր ստեղծելն է»,- Փարիզից հեռանալիս ասում է Գոգենը: Թաիթիում նա գտնում է Դյութական երկիրը՝ Տե նավե նավե ֆենուան: Կղզու վայրի գեղեցկությունը գույների իր հրավառությամբ ոգեշնչում է Գոգենի կտավները, որոնց վիճակված էր ճանապարհ հարթել դեպի ժամանակակից արվեստ:
Խրտվիլակի պես հագնված էդ խելագարն ո՞վ է, որ ամբողջ օրը թափառում է՝ կտավների կապոցը թևի տակ, վրձին- մատիտով պարկը ձեռքին,- մրթմրթում էին մարդիկ: Վինսենթն իրոք մեկ իսկական ուսուցիչ ուներ՝ բնությունը, որ նրան ուրվագծերի, լույս ու ստվերի մասին դասեր էր տալիս: Եվ մեն մի գնահատող՝ իր եղբայր Թեոն: Եվ այսօր այդ «խելագարը» աշխարհի ամենահռչակավոր նկարիչներից մեկն է:
Своё самое известное произведение «Удивительное путешествие Нильса Хольгерссона с дикими гусями по Швеции» Сельма Лагерлёф создала, когда работала учительницей в школе. Изначально книга задумывалась как учебник по географии, с помощью которого писательница хотела познакомить детей с их родной страной. Однако история вышла настолько увлекательной, что полюбилась даже взрослым, была переведена на множество языков, выдержала большое количество переизданий и принесла Лагерлёф мировое признание, сделав её первой женщиной, удостоенной Нобелевской премии по литературе. С момента первой публикации прошло уже более ста лет, но сказочная повесть о мальчике по имени Нильс, который однажды, превратившись в крошечного человечка, отправился в незабываемое путешествие по Швеции со стаей диких гусей, покоряет сердца всё новых читателей....
«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը: Նոր պատմություն և այս անգամ ապուր չսիրելու մասին:
Учебный год подходит к концу. Школьная футбольная команда Сото Альто так и болтаются на восьмом месте, но тут у них появляется шанс. Сразиться, а то даже и выиграть в матче с Гильен де Кастро, единственной непобедимой командой Лиги. Последние секунды матча. Пакет вот-вот должен пробить пенальти, который решит исход… Но что-то идёт не так. Роберто Сантьяго работал сценаристом на телевидении, редактором и продюсером. Серия про детективов-футболистов стала настоящим культурным феноменом, это одни из самых продаваемых книг в Испании, они переведены на разные языки мира, а в 2018 году даже были экранизированы. Goodreads
Все в Зелёном Бору знают, что каждый написавший книгу зверь может оставить её в книжном магазине Лиса Арчибальда. Однажды к нему за помощью обращается старинный друг семьи, Крот Фердинанд. Бедняга медленно теряет память и отчаянно хочет найти свои мемуары. Ему не даёт покоя мысль, что он забыл что-то или кого-то очень-очень важного. И только его книга хранит ответ! Существует только один экземпляр, оставленный в книжном магазине много лет назад. Но вот незадача – именно его совсем недавно купил таинственный клиент! Друзьям предстоит отправится в путешествие по следам оставшихся старинных фотографий Фердинанда, окунуться в его воспоминания, встретить добрых друзей и открыть...
Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթներն առանձին գրքով լույս են տեսնում առաջին անգամ: Նրա հեքիաթ-պիեսները բեմադրվում են ոչ միայն Հայաստանի պետական թատրոններում, ուսումնական հաստատություններում, այլև արտերկրում: Գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթները, որոնցից մի քանիսն արժանացել են տարբեր մրցանակների, աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարևորումով,ընդհանրացումներով: Գիրքը նախատեսված է 7-107 տարեկանների համար: Goodreads
«Маленький принц» — самая знаменитая книга французского писателя Антуана де Сент-Экзюпери (1900–1944), служившего лётчиком и погибшего во время Второй Мировой войны. «Маленький принц» — это сказочная повесть-притча. Маленький принц удивлялся на взрослых людей — почему они не понимают, как важен для каждого человека друг, как важно взрослому быть немножко ребёнком, чтобы остаться человеком… Это так просто: «Встал поутру, умылся, привёл себя в порядок и сразу же приведи в порядок свою планету». Рисунки автора. Для среднего школьного возраста. Goodreads
В книгу «Дядя Стёпа» вошли все четыре части поэмы о самом знаменитом герое Сергея Михалкова: «Дядя Стёпа», «Дядя Стёпа – милиционер», «Дядя Стёпа и Егор» и «Дядя Стёпа – ветеран». Как сложно стать примером для подражания для многих и многих поколений читателей, но дяде Стёпе это удалось, ведь он добр, смел, отважен и весел. Сколько бы ни было лет дяде Стёпе, он всегда идёт по жизни с улыбкой и верой в справедливость. В книге невероятные иллюстрации Ювеналия Коровина, картины которого находятся в Третьяковской галерее и других музеях России. Для среднего школьного возраста. Goodreads
Книга Е. Шварца “Сказка о потерянном времени» прекрасно подходит для первого самостоятельного чтения. Мальчики и девочки познакомятся со знаменитой сказкой о ребятах, которые из-за своей лени превратились в стариков, а ещё прочитают интересный и поучительный рассказ “Чужая девочка”. Книга удобного формата, в ней большие буквы, слова с ударениями и цветные иллюстрации. Книжки серии «Читаем сами без мамы» можно взять с собой в дорогу, на прогулку и читать вместе с друзьями! Для дошкольного возраста. Goodreads
Կարո՞ղ ես գուշակել ով է: Ո՞վ է թաքնվում կապույտ փետուրների հետևում: Ո՞վ է ծածկում իր դեմքը դեղին թևերով կամ խիտ նարնջագույն պոչով: Փոքրիկ ընթերցողները կբացահայտեն նրանց՝ խաղալով այս ուրախ պատկերազարդ գրքով: Խթանում է ստեղծագործական մտածողությունը Խրախուսում է հետաքրքասիրությունն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ Օգնում է երեխաներին սովորել հիմնական գույներն ու կենդանիներին