Գիրքը հնարավորություն է տալիս ճանապարհորդել մեր դարի զարմանահրաշ ֆենոմեններից մեկի` գովազդի աշխարհում, ուղևորվել դեպի համաշխարհային և հայրենական գովազդի ակունքները, հիանալ գովազդի և շուկայագիտության “դիվանագիտական” մտերմությամբ, քննարկել գովազդի արդյունավետության հոգեբանական խնդիրները, գովազդում ենթագիտակցության դերը, գովազդի հոգեբանական և տնտեսական արդյունավետության գնահատման մեթոդիկաները:
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները:
Ձեռնարկը հասցեագրված է 2–4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև ծնողներին:
“Մեծ դիդակտիկա” աշխատությունը 16-17-րդ դդ. չեխ մեծ մանկավարժ և մտածող Յան Ամոս Կոմենսկու հիմնական գործն է, որով փաստորեն հիմք է դրվել գիտական մանկավարժությանը, նրա հիմնական սկզբունքների զարգացմանը: Գիրքը նախատեսված է մանկավարժների, ուսանողների, ասպիրանտների և բոլոր հետաքրքրվողների համար:
«Հայ մանկավարժական հանրագիտարան» եռահատորյակի երրորդ գիրքը՝ «Մանկավարժական բառարանը», ամբողջական, համապարփակ մանկավարժական բացատրական բառարանն է, որը ներառում է մանկավարժական, փիլիսոփայական, հոգեբանական հասկացություններ, որոնց ճանաչումը և իմացությունն անհրաժեշտ են մանկավարժության ոլորտի մասնագետներին և ուսանողներին: Բառարանում զետեղված են արդի փուլում շրջանառվող մանկավարժության գրեթե բոլոր հասկացությունները, տրված են դրանց ոչ միայն սահմանումներն ու բացատրությունները, այլև ներկայացված են այդ սահմանումների օտարալեզու հիմքերը (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և այլն): «Մանկավարժական բառարանը» հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, ուսանողությանը և կրթության հարցերով շահախնդիր մարդկանց:
Սույն ուսումնական ձեռնարկը նախատեսված է մանկավարժական բուհերի՝ տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող բաժինների ուսանողների, տարրական դասարանների ուսուցիչների, ինչպես նաև կրտսեր դպրոցականների կրթադաստիարակչական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար: Ձեռնարկից կարող են օգտվել նաև V-VI դասարաններում «Մայերենի» առարկան դասավանդող ուսուցիչները, քանի որ կրթության այս օղակում ևս մայրենիի դասը համակցված է և կազմակերպվում է բացառապես ընթերցանության մեթոդով:
Հայ մանկավարժական հանրագիտարանի քառահատորյակի երկրորդ գիրքը՝ “Հայ մանկավարժական մամուլը” խորագրով, հայ մանկավարժության պատմության մեջ առաջին աշխատանքն է, որն ամփոփում է հայ մանկավարժական մամուլի նվիրյալների՝ հրատարակիչների, տնօրենների, խմբագիրների և նրանց շուրջը համախմբված մտավորականների վաստակն ու գիտամանկավարժական գործունեությունը: Աշխատությունը հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, հայագիտության, մամուլի և կրթության հարցերով շահախնդիր բոլոր մարդկանց:
Հայ մանկավարժական հանրագիտարանի քառահատորյակի առաջին գիրքը՝ “Հայ մանկավարժության նշանավոր դեմքեր” խորագրով, հայ մանկավարժության պատմության մեջ առաջին աշխատանքն է, որն ամփոփում է հայ դպրոցի և մանկավարժական մտքի զարգացման գործի նվիրյալների վաստակն ու գիտամանկավարժական գործունեությունը հին շրջանից մինչև մեր օրերը: Աշխատությունը հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, հայագիտության և կրթության հարցերով շահախնդիր բոլոր մարդկանց:
Գիրքը նվիրված է հոգևոր մեծ առաջնորդներ, Ամենայն Հայոց կաթողիկոսներ Մկրտիչ Խրիմյանի, Վազգեն Առաջինի և Գարեգին Աոաջինի հոգևոր-մանկավարժական գործունեությանը։ Աշխատանքում վերլուծվում և արժևորվում են նրանց մանկավարժական հայացքները մանկավարժության բազմաբնույթ հիմնահարցերի վերաբերյալ: Գիրքը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների և հոգևոր ոլորտի մարդկանց համար:
Գիտությունը դպրոցում դասավանդման և արտադասարանական գործունեությամբ կայացող դաստիարակության մասին, որպես դաստիարակագիտության ճյուղ, ներկայացվում է մանկավարժագիտություն անունով՝ հեղինակի մշակած նոր կառուցվածքով դաստիարակության էության, նրա կազմակերպված և անկազմակերպ, դրական և բացասական, զարգացնող և բթացնող տեսակների ու մեխանիզմների, մանկավարժագիտական հիմնական հասկացությունների բովանդակության և ծավալների, ինչպես և միմյանց հետ դրանց ունեցած հարաբերակցության ու դաստիարակության մեթոդների հեղինակային պատկերացումներով: Ձեռնարկը ուսումնական գրականության յուրահատուկ ժանր է՝ կառուցված բոլոր դասագրքերում ներկայացված մանկավարժագիտության գործող և պաշտոնականացված դասընթացը քննադատաբար վերանայելով ու արմատականորեն վերակառուցելով՝ հաշվի առնելով դպրոցի գործունեությունը:
“Մանկավարժական միտք” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Աղաջանյան Զարիկ, Այվազյան Էդվարդ, Բաբլումյան Սիրանուշ, Բալայան Աստղիկ, Զաքարյան Հովհաննես, Զարգարյան Անահիտ, Կարապետյան Իգոր, Հովակիմյան Հովհաննես, Հովհաննիսյան Դավիթ, Մադոյան Լիլիթ, Միկոյան Աննա, Մուշեղյան Քրիստինե։