Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։ «Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ու մշակույթի վերաբերյալ: «Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների,...
Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ...
Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։ Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։ Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ...
Չկանգնել, չճահճանալ, սահմանել հստակ նպատակներ և իրագործել դրանք. Ահա այն առաջնահերթությունները, որոնք շեշտված են այս գրքում։ Այս խորհրդատվական ձեռնարկը հիմնված է իրական մարդու իրական ապրումների ու փորձի վրա։ Գիրքը յուրօրինակ բանաձև է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ։ Այն չի պարտադրում, չի հոգնեցնում, այլ առանց շտապելու, միաժամանակ հետ չընկնելով՝ նշում է ճանապարհը դեպի սեփական բարեհարմարություն։ Գիրքը նպատակային ուղեցույց է երիտասարդների համար, որ համարձակորեն ստանձնեն հաջողակ լինելու և այլոց հաջողակ դարձնելու պատասխանատվությունը։ Քո ընտրությունը շատ տեղին ու ժամանակին է, մնում է միայն ճիշտ օգտագործել քեզ տրված տեղն ու ժամանակը՝ հայտնաբերելու և բացահայտելու համար հաջողության հասնելու հենց քե՛զ բաժին ընկած արահետը։
Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։ Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Այս գիրքը մարդկանց...
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։ Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։ Թուրքիայում գիրքը դարձել է բեսթսելլեր: Այն գրելու համար հեղինակը հարցազրույց է վերցրել 125 հոգուց: Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։ Goodreads
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու...
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է,...
Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում: Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Goodreads
Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի լեզվով, այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը: Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ և հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը: Հոդվածները ինքնուրույն միավորներ են, որոնք նաև խաչաձև հղումներ են պարունակում: Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես և ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար: Goodreads
Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
Գրքում ներկայացված են մահարիական հրապարակումներով ծանոթ Գրիգոր Աճեմյանի հուշերը, ուղեգրությունները և արձագանքները մամուլին, որոնք կապված չեն նրա հիմնական գործունեության հետ և հնարավորություն են տալիս ընթերցողին տեսնել նրան նոր լույսի տակ:
Ընթերցողին ենք ներկայացնում հայտնի կենսագիր և պատմաբան Ուոլթեր Այզեքսոնի՝ մտորելու տեղիք տվող էսսեների և մանրապատումների ժողովածուն: Հեղինակը նոր լույսի տակ է ներկայացնում ամերիկյան (և ոչ միայն) հանրաճանաչ գործիչների կյանքը՝ Բենջամին Ֆրանքլինից մինչն Սթիվ Ջոբս: Այզեքսոնը գրավիչ պատմություններով և խորաթափանց դիտարկումներով լուսաբանում Է ամերիկյան նորարարության, ստեղծագործականության և առաջնորդության էությունը: Գիրքն ընթերցողներին հրավիրում Է խորհելու ամերիկյան պատմության բազմաշերտության և աշխարհի վրա նրա թողած անջնջելի հետքի շուրջ. այն հավակնում Է դառնալ ամերիկյան ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների սեղանի գրրքը: Goodreads
Մուտք գործիր Ռայմոնդո Ձենոբիո Մալակրունայի ընդարձակ կացարանը և ապշած կմնաս՝ տեսնելով դարեր շարունակ հավաքված ավելի քան երկու հարյուր կախարդական իրերի արտասովոր հավաքածուն:
Արդեն գրեթե երեք տասնամյակ «Պիքսարը» գերիշխող դիրք է գրավում անիմացիայի ոլորտում և հանդիսատեսի դատին հանձնում բազմաթիվ սիրված մուլտֆիլմեր («Խաղալիքների պատմություն», «Սուպերընտանիքը», «Նեմոյին փնտրելիս», «Գլուխկոտրուկ», «Վեր» ն այլն), որոնք արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի և մի շարք այլ մրցանակների: Նորարարական սյուժեներով, անկեղծ հուզականությամբ, անսպասելի կերպարներով հարուստ պիքսարյան մուլտֆիլմերն ի ցույց են դնում, թե ստեղծարարությունն ինչպիսին պիտի լինի իրականում: Էդ Քեթմուլը բացահայտում է, թե որ գաղափարներն ու մեթոդներն են «Պիքսարը» դարձրել այսչափ սիրելի ն շահութաբեր: Goodreads
Քլեյթոն Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» խորհելու տեղիք տվող գիրք է, որը մատնացույց է անում այն մարտահրավերները, որոնց բախվում են կայացած ընկերությունները, երբ խանգարող տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս: Նա շեշտում է խոչընդոտների ճանաչման և հարմարվելու կարևորությունը վերջնական անկումից խուսափելու համար: Գիրքը արժեքավոր պատկերացումներ է տալիս, թե ինչպես կարող են ընկերությունները հաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավերները, կոչ է անում առաջնորդներին նախաձեռնող և փոփոխությունների համար բաց լինել: Այսօրվա դինամիկ բիզնես հարթակում նորարարական ու ռազմավարական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում գիրքը կարող է անփոխարինելի խորհրդատու և ուղեցույց դառնալ: Goodreads
«Նորարարները» խորքային և գրավիչ հետազոտություն է մարդկանց և գաղափարների, որոնք ստեղծել ու զարգացրել են թվային հեղափոխությունը: Կարևորելով նորարարության համագործակցային բնույթը, արվեստի ու գիտության խաչաձևումը, բարեբախտությունն ու ձախողումը, տեխնոլոգիական առաջընթացի էթիկական նկատառումները՝ Այզեքսոնը համապարփակ պատկերացում է տալիս առաջընթացը խթանող բարդ ուժերի մասին: Գիրքը արժեքավոր ռեսուրս է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիայի, նորարարության պատմությամբ և դարակազմիկ փոփոխությունների հասարակական ազդեցությամբ: Goodreads
Այս խորաթափանց ու կիրառական ուղեցույցն օգնում է հասկանալ ու կարգավորել մշակութային տարբերությունները: Այն չափազանց օգտակար է և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի համար: Ամերիկացիները բացասական կարծիք հայտնելուց առաջ գովում են, ֆրանսիացիները, նիդերլանդացիները, իսրայելցիներն ու գերմանացիներն անմիջապես ասում են այն, ինչ մտածում են, հարավամերիկացիներն ու ասիացիները կառչած են հիերարխիկ հարաբերություններին, սկանդինավցիներն էլ կարծում են, որ լավագույն ղեկավարն իրեն դրսևորում է շարքային աշխատողի պես: Եվ երբ նրանք փորձում են աշխատել իրար հետ, քաոսն անխուսափելի է դառնում: Այս գրքում պրոֆեսոր Էրին Մեյերը դառնում է մեր ուղեկիցը մի ականադաշտում, որտեղ խիստ տարբեր անցյալ, փորձ ու մտածողություն ունեցող մարդիկ ստիպված են համատեղ աշխատանք կատարել: Իր վերլուծությունները համադրելով...
Գոն միայն որպես խաղ չի դիտարկվում ։ Որոշ հետազոտողներ դուրս են գալիս Գոյի խաղային ձևից և փորձում են նկարագրել համակարգային ավելի բարդ տարրեր այս խաղի կատեգորիաներում և կառուցել կանխատեսող քաղաքական-տեղեկատվական, կոնֆլիկտային և տնտեսական մոդելներ խաղի հիմքի վրա: Օրինակ՝ տալ աշխարհաքաղաքական նկարագիր՝ ըստ Գոյի։
Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման:
Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավարը բեկումնային հետազոտություն է արել աշխատանքի կազմակերպման ոլորտում։ Հետազոտման արդյունքների կիրառումը կօգնի, որ ձեր բիզնեսում ներգրավեք ամենատաղանդավոր աշխատակիցներին, որոնք պատրաստ են հաջողության հասնել: Հիմնվելով վարքագծային տնտեսագիտության վերջին հետազոտությունների եւ մարդկային հոգեբանության խորքային ընկալումների վրա՝ «Ի գործը» բերում է ճանաչված, բայց աշխատանքի համար ոչ լավագույն ընկերությունների օրինակները եւ ներկայացնում պակաս հայտնի ընկերությունները, որոնք տպավորիչ արդյունքների են հասնում սեփական աշխատակիցներին արժեւորելու եւ նրանց լսելու շնորհիվ: Բոկն օգնում է ներսից տեսնել Google-ի կառավարման խոհանոցը. հաջողակ ընկերություն, որը տարիներ շարունակ համարվում է աշխատանքի լավագույն վայրերից մեկը եւ որտեղ կյանքի են կոչվում երկար տարիների հետազոտությունների արդյունքները: «Ի գործը» ցույց է...
Գիրքը (2001, 2004) պատմում է, որ հակված ենք բախտը հմտության հետ շփոթել, որ պատահականությունը հաճախ պատահական չի թվում: Որ իմաստ չունի արդյունավետության մասին խոսել, երբ ձու առնել-վաճառելը ձվածեղ սարքելուց հեշտ է, ինչպես նաև ատամնաբույժների և բորսայում առքուվաճառք անողների միջև հսկայական տարբերության մասին: Goodreads
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի երկրորդ գիրքը բովանդակում է նկարչի՝ 2005 թվականից հետո գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, դարձյալ ընտրողաբար: