«Ժամանակի համառոտ պատմություն»-ը տիեզերքի բնույթի բեկումնային ուսումնասիրություն է՝ նախատեսված թե գիտական և թե այդ ոլորտով հետաքրքրվող լայն լսարանի համար: Այս կարևոր աշխատության մեջ Հոքինգն ընթերցողին տանում է տեսական ֆիզիկայի ոլորաններով, ծանոթացնում տիեզերքի ծագման, սև խոռոչների բնույթի և բուն ժամանակի էության գաղափարներին: Հեղինակն իրականության բնույթի և տիեզերքում մեր տեղի մասին խոր հարցերին վերաբերող գիտական բարդ հասկացությունները լայն լսարանի համար ընկալելի և դյուրամարս է դարձնում: Նա խորամուխ է լինում գիտական տեսությունների մեջ, որոնք ձևավորում են տիեզերքի մեր պատկերացումները, և անդրադառնում այդ գաղափարների փիլիսոփայական հետնանքների վրա: Գիրքը դուրս է ժամանակի սահմաններից և բարձրարժեք ներդրում է գիտահանրամատչելի գրականության մեջ: Goodreads
«Երկիրը և ողջ աշխարհը. Բացահայտված Տիեզերք» գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Գիտահանրամատչելի գիրք՝ գրված հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ), քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով։ Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք...