Մտածելակերպի զորությունը․ ահա, թե ինչ պարզ, բայց հեղափոխական գաղափար է բացահայտված այս գրքում, որը մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում պայմանավորում է հաջողության հասնելը։ Գիրքն օգնության կհասնի Ձեր բիզնեսում, անձնային հարաբերություններում, նույնիսկ դպրոցում և ծնողավարության մեջ առաջացած խնդիրներում։ Goodreads
«Անպարտելի թիմերը» վկայում է, որ ճիշտ ղեկավարման պայմաններում սովորական մարդիկ կարող են հասնել արտակարգ արդյունքների: Հենվելով բիզնեսի և ռազմական ոլորտներում գրանցված բացառիկ հաջողությունների վրա՝ Միլսը բացահայտում է անհնարինը հնարավոր դարձնող թիմերի կառուցման գաղտնիքները: Կարդացեք այս գիրքը և առաջնորդեք ձեր թիմին անելանելիությունից դեպի անսահման հնարավորություններ: Goodreads
Откройте двери финансового успеха, как это сделали миллионы людей по всему миру! Знаменитые «Вавилонские притчи» Сэмюэля Клейсона — величайшее из всех вдохновляющих произведений на тему финансового планирования и личного богатства, это Библия процветания, которая будет поддерживать вас на протяжении всей жизни. Эта книга рекомендуется для всех, кто стремится к успеху, кто думает и богатеет вместе с Наполеоном Хиллом и Джозефом Мэрфи! Goodreads
Գիրքը բացահայտում է հաճախորդների հետ անարդյունավետ հաղորդակցման պատճառներն ու առաջարկում դրանց հաղթահարման գործուն մեթոդներ։ Սա գործնական ուղեցույց է, որը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից, ժամանակի կորստից և հուսախաբություններից։ Goodreads
Գրքում հեղինակը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստում են անհատի՝ կյանքում առաջադրած նպատակներին հասնելուն: Ի պաշտպանություն հաջողության հասնելու իր թեզի՝ նա ուսումնասիրել է, թե ինչու է կանադացի հոկեյիստների մեծ մասի ծննդյան օրը օրացուցային տարվա առաջին մի քանի ամիսներին, ինչու Ռոզետո քաղաքի բնակիչները սրտի կաթված գրեթե չեն ունենում, ինչպես է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հասել անհավատալի հարստության, իսկ The Beatles-ը դարձել մարդկության պատմության մեջ ամենահաջողակ երաժշտական խմբերից մեկը, ինչպես են մշակութային տարբերությունները ազդում մարդկանց ընկալման և ռացիոնալ որոշումների կայացման հարցում, կամ ինչից է, որ բացառիկ ընդունակություններ ունեցող տարբեր անհատներ՝ ինչպես Քրիստոֆեր Լանգանը և Ռոբերտ Օպենհայմերը, բոլորովին այլ ճակատագրեր ունեն: Goodreads
В своем невероятно увлекательном повествовании профессор Оксфорда, специалист по Шекспиру Эмма Смит рассказывает об истории книг, многовековой и поразительно интересной, делая акцент не на привычном нам образе «архивов мудрости и знаний», а на материальных формах, в которых представали книги, и на том, насколько разным целям им порой приходилось служить. Представляя захватывающую и радикально новую историю книги в руках человека, автор ищет ответ на вопросы, когда и как та приобрела власть над нами. Рассказывая о той огромной роли, которую целое тысячелетие играли в жизни людей книги, Смит делает удивительное открытие о том, что характерную и весьма могущественную магию книг рождает не...
Профессор Мичиганского университета во Флинте Томас Фостер, автор бестселлера «Как читать литературу как профессор», освещая вехи «краткой, неупорядоченной и совсем необычной» истории жанра романа, помогает разобраться в повествовательной ткани романов и научиться видеть скрытые связи между произведениями разных авторов и эпох. Настоящий подарок для искушенного читателя! «Неотразимое обаяние романа во многом объясняется его способностью к сотрудничеству; читатели вовлекаются в истории героев, сами активно участвуют в создании смысла. Наградой же им становятся удовольствия более естественные, чем искусственные по самой своей природе жанры драмы или фильма. Живое общение между создателем и его аудиторией начинается с первой строки, не прекращается до последнего слова...
Специалист по спортивной психологии Ноэль Брик и журналист, автор нескольких книг о спорте Скотт Дуглас убеждены: стереотипы о «тупом качке» давно пора отправить в утиль. Современные исследования подтверждают то, что настоящие болельщики знали всегда: ни один спортсмен мирового класса — будь то олимпийский бегун, пловец или велосипедист, профессиональный баскетболист, бейсболист или футболист — не достигает успеха без мощной интеллектуальной работы. У чемпионов есть уникальные способы оценивать ситуацию, мотивировать себя и эффективно рассчитывать свое время и силы. Новейшие научные открытия помогают понять, как им это удается — и как каждый из нас может последовать их примеру. Даже если вершины, к которым...
Марк Уильямс, мировой эксперт по развитию навыков и талантов в спорте, и Тим Уигмор, спортивный обозреватель The Economist, The New York Times и Daily Telegraph, рассматривают спортивный успех с различных точек зрения, развенчивают мифы о необходимости многочасовых тренировок и объясняют, как выдающиеся спортсмены приобретают и развивают необыкновенные способности, позволяющие им выйти на новый уровень мастерства. «Будет много примеров из футбола, бейсбола, баскетбола, регби, гольфа, крикета и тенниса. В книге приведены данные передовых научных исследований в области спорта, а также фрагменты эксклюзивных интервью с десятками знаменитых атлетов и тренеров. Мы не утверждаем, что существует простой шаблон, следование которому максимизирует ваши шансы...
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով: Goodreads
«Քո լավագույն տարին» գրքում Մայքլ Հայաթը ներկայացնում է գործնական և հետազոտված մեթոդներ՝ ձեր նպատակներին հասնելու, գաղափարը իրականության վերածելու համար: Այս գիրքը կարող է փոխել քո օրվա, ամսվա, տարվա և ամբողջ կյանքի ընթացքը: Goodreads
«Բարդ որոշումներ կայացնելու արվեստը». Առաջատար վենչուրային կապիտալիստ, կառավարման ժամանակակից փորձագետ և New York Times-ի բեսթսելերի հեղինակ Բեն Հորովիցը այս գրքում համատեղում է պատմության և ժամանակակից կազմակերպչական պրակտիկայի դասերը գործնական և հաճախ զարմանալի խորհուրդների հետ՝ օգնելու ղեկավարներին ստեղծել բիզնես մշակույթներ, որոնք կարող են դիմակայել ծանր ու ճգնաժամային շրջափուլերում: «Բենի փորձառությունն ու խորաթափանց գիտելիքները նրան դարձրել են ոչ միայն Սիլիկոնյան հովտի, այլև համաշխարհային գիտելի- քահենք տնտեսության առանցքային դեմքերից մեկը։ Այս գիրքն անփո- խարինելի մտավոր գանձարան է՝ հարուստ խորաթափանց դիտար- կումներով, և միաժամանակ գրավիչ ընթերցանություն բոլոր նրանց համար, ովքեր տենչում են հիմնել, հզորացնել և դեպի հաջողության բարձունքներ ուղղորդել իրենց եզակի ընկերությունը»։ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳ,...
Ընթերցողի դատին ենք հանձնում ամերիկացի նշանավոր գործարար, Chrysler ընկերության նախկին գործադիր տնօրեն Լի Այակոկայի հուշագրությունը: Հեղինակը տարիների հեռվից անդրադառնում է իր կյանքին և կարիերային Ford Motor Company-ում՝ հիմնադրման օրից ի վեր աշխատելուց մինչն ֆինանսական ճգնաժամի տարիներին Chrysler -ը ղեկավարելը: Նա կիսվում է իր առջև ծառացած մարտահրավերների մասին պատկերացումներով, ներառյալ Ford Mustang-ի ստեղծումն ու իր` Chrysler -ը սնանկությունից փրկելու դերը: Բաց սիրտ պատումի տեսքով Լի Այակոկան պատկերացում է տալիս ավտոարդյունաբերության, բիզնեսի ռազմավարությունների և իր առջև ծառացած անձնական և մասնագիտական մարտահրավերների մասին՝ գիրքը դարձնելով առաջնորդության, ճկունության և նորարարության մասին ոգեշնչող պատմություն: Goodreads
Хватит бороться с ожиданиями на работе и дома! Поменяйте коренным образом ваш взгляд на происходящее в жизни. Сила духа, которая отличает великих спортсменов, поможет вам достичь желаемого и стать выдающимся лидером. В этой книге обобщены техники коммуникаций и самосовершенствования, отточенные и проверенные на практике лучшими из лучших. В каждой главе приводятся интервью с лидерами в своих областях, представителями мира спорта, авиации, медицины, бизнеса, а также профессий, связанных с риском для жизни. «Книга предлагает вашему вниманию уникальный список лидеров из разных слоев общества и сфер деятельности. Вы наверняка найдете образец для подражания и стиль руководства, которые будут близки вам по духу...
Հեղինակը լայնորեն ճանաչված Է մտքի ուժի, ձգողության օրենքի և հաջողության հասնելու համար մտածելակերպի կարևորության մասին իր ուսմունքներով: Նա հաճախ է շեշտում, որ մարդկանց կյանքը կփոխվի, եթե կարողանան փոխել իրենց գլուխներում պտտվող մտքերն ու համոզմունքները: Շատերին քաջ հայտնի մարդկանց հաջողության պատմությունները, հեղինակի նուրբ հումորը ընթերցանության հաճելի ժամեր կպարգևեն: Գրքում կգտնեք նաև գործնական վարժություններ, որոնց քայլ առ քայլ հետևելով՝ Դուք էլ կարող եք դեպի հաջողություն և բարեկեցություն տանող Ձեր ճանապարհն ընտրել: Goodreads
Платежные карты кажутся удобными, а криптовалюта — отвечающей духу времени, однако Бретт Скотт в своей новой книге “Облачные деньги” объясняет, почему наличные деньги сейчас важнее, чем когдалибо. Он не предлагает полностью отказаться от цифровых денег и не считает биткоины вредными или бессмысленными для человечества, но советует задуматься о ведущейся тайной войне с наличными. Идет борьба за наши с вами кошельки, и автор дает обзор нынешней платежной системы, показывая, каким образом извлекаются прибыль и данные из совершаемых нами покупок. Не нужно верить тем, кто убеждает людей, будто наличным деньгам суждено исчезнуть, как это произошло с конной повозкой после изобретения автомобиля. Наличные...
«Աշխատանքի ընդունվելու Ձեր ուղեցույցը» մարդկային ռեսուրսների մասնագետ Ալլա Ասոյանի գրած մանրակրկիտ ուղեցույց է այն մասին, թե ինչպես կազմեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ն) աշխատանքի ընդունվելու համար: Այս ուղեցույցին հետևելով՝ կարող եք ինքներդ Ձեզ հանգամանալից ներկայացնել ձեր ցանկացած, ինչու չէ, նաև երազած աշխատանքին ընդունվելու համար: Ուղեցույցը կուղղորդի Ձեզ ինչպես հայաստանյան շուկայում, այնպես էլ արտասահմանյանում աշխատանք գտնելու հարցում: Դե՛ ինչ, Ձեզ հաջողություն ենք մաղթում…
Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել: Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»: Goodreads
Ռոբին Շարման համաշխարհային ճանաչում ունեցող արհեստավարժ բանախոս է: Առաջնորդության, անձնական աճի արդյունավետության վերաբերյալ նրա «Ընտանեկան առաջնորդության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»» գիրքը հերթական բեսթսելերն է, որն իր մեջ ամփոփող հզոր իմաստնության միջոցով կօգնի իրենց կյանքում լուրջ փոփոխություններ մտցնել ցանկացողներին: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ «փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան…»: Goodreads
Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։ Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։ Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը,...
Այս գիրքն այն մարդկանց մասին է, որոնք միշտ հնարավորություններ են փնտրում և գտնում դրանք: Աշխարհում բոլոր լավ բաները հորինել են մարդիկ, որոնք ցանկանում են փող աշխատել: Այս գիրքը ձեռնարկատերերի և գործարարների մասին Է, որոնք ամեն օր ավելի լավն են դարձնում այս աշխարհը՝ զարգացնելով իրենց բիզնեսը, ստեղծելով աշխատատեղեր և վճարելով հարկեր: Հակառակ կարծրատիպերի, նրանք ոչ թե ձանձրալի, մռայլ կապիտալիստներ են, որոնք մտածում են միայն փողի մասին, այլ հետաքրքիր, խելացի, խարիզմատիկ մարդիկ, որոնք մեզ պես ամեն օր հաջողության կարիք ունեն և ափսոսում են, որ դրա համար միշտ Ժամանակը չի բավականացնում: Միակ տարբերությունն այն է, որ նրանք բոլորը պերֆեկցիոնիստներ են՝ տարված իրենց գաղափարով:...
Սթիվեն Լևին վավերագրել Է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկի՝ Մարկ Յուքերբերգի կյանքի և գործունեության պատմությունը. ինչպես է ստեղծարար միտքը նվաճում աշխարհը, միավորում մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, մշակույթներ և ստեղծում բոլորովին նոր մի հասարակություն՝ ֆեյսբուքյան: Բացահայտելով Ցուքերբերգի հաջողության բանաձևը՝ հեղինակը միաժամանակ ներկայացնում է նվաճումների և ձեռքբերումների հակասականությունը, վտանգների ու առավելությունների համատեղ գոյությունը: Goodreads
Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։ Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։ Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ...
Չկանգնել, չճահճանալ, սահմանել հստակ նպատակներ և իրագործել դրանք. Ահա այն առաջնահերթությունները, որոնք շեշտված են այս գրքում։ Այս խորհրդատվական ձեռնարկը հիմնված է իրական մարդու իրական ապրումների ու փորձի վրա։ Գիրքը յուրօրինակ բանաձև է՝ քայլերի հստակ հաջորդականությամբ։ Այն չի պարտադրում, չի հոգնեցնում, այլ առանց շտապելու, միաժամանակ հետ չընկնելով՝ նշում է ճանապարհը դեպի սեփական բարեհարմարություն։ Գիրքը նպատակային ուղեցույց է երիտասարդների համար, որ համարձակորեն ստանձնեն հաջողակ լինելու և այլոց հաջողակ դարձնելու պատասխանատվությունը։ Քո ընտրությունը շատ տեղին ու ժամանակին է, մնում է միայն ճիշտ օգտագործել քեզ տրված տեղն ու ժամանակը՝ հայտնաբերելու և բացահայտելու համար հաջողության հասնելու հենց քե՛զ բաժին ընկած արահետը։