Диалог «Государство» занимает особое место в творчестве и мировоззрении Платона. В нем он рисует картину идеального, по его мнению, устройства жизни людей, основанного на высшей справедливости, и дает подробную характеристику основным существующим формам правления, таким, как аристократия, олигархия, тирания, демократия и другим. Goodreads
Ընտրանին ներառում է Այրարատից, Լոռուց, Արցախից, Վան- Վասպուրականից, Մուշ- Բուլանըխից, Մուսա լեռից, Գեղարքունիքից և հայոց այլ ազգագավառներից գրառված հեքիաթներ, որոնցում դրվատվում են աստվածապաշտությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը, ժուժկալությունը, ծնողասիրությունն ու եղբայրասիրությունը, և պախարակվում են արծաթասիրությունը, նախանձը, ագահությունը, գողությունը, մեծամտությունը, ծուլությունը:
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի երկրորդ գիրքը բովանդակում է նկարչի՝ 2005 թվականից հետո գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, դարձյալ ընտրողաբար:
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի առաջին գիրքը բովանդակում է նկարչի՝ մինչև 2005 թվականը գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, ընտրողաբար:
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»:
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
1967 թվականի սեպտեմբերի 5-ին՝ երեքշաբթի, ժամացույցը կանգ առավ 13:30 րոպեի վրա. Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև երկխոսությունը սկսվեց, բայց նախատեսվածից ավելի երկար տևեց, և քանի որ թեման սպառված չէր, որոշեցին ավարտին հասցնել երկրորդ հանդիպմանը՝ երկու օր անց: «Ես գրում եմ, որպեսզի իմ ընկերներն ինձ ավելի շատ սիրեն»,- ասում է Մարկեսը: Այսինքն՝ գրում ենք, որպեսզի մեզ ավելի քիչ մենակ զգանք և շատ ընկերներ ունենանք: Որպեսզի կարողանանք խոսել այն ամենի մասին, որոնց մասին, երբ բարձրաձայնում ենք, այլևս առաջվանը չեն:
«Левон Тер-Петросян в Российской прессе» հավաքածուն ներառում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ռուսական մամուլում հրապարակված հոդվածները, ելույթներն ու հարցազրույցները: Գրքում տեղ են գտել նաև նրա մասին հոդվածներ և մի շարք այլ նյութեր՝ կապված առաջին նախագահի հասարակական-քաղաքական և գիտական գործունեության հետ: Сборник «Левон Тер-Петросян в Российской прессе» включает в себя опубликованные в Российской прессе статьи, выступления и интервью первого президента Армении Левона Тер-Петросяна, а также статьи о нем и ряд иных материалов, связанных с его общественно-политической и научной деятельностью.
«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ։
Ընթերցողին հրամցվող «Գիտնականը և Նախագահը» ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 75֊ամյա հոբելյանի առթիվ։ Փաստաթղթերը ժանրային առումով տարատեսակ են. կարծիքներ ու բնութագրեր, անձնական եւ պաշտոնական նամակներ, գիտական աշխատությունների մասին գրախոսականներ, լրագրային հոդվածներ, տարբեր առիթներով գնահատականներ, շնորհավորանքներ, հեղինակների կողմից նվիրած գրքերի ընծայագրեր, ի պաշտոնե արված հայտարարություններ եւ այլն։ Բազմազան են նաեւ փաստաթղթերի հեղինակները. հանրահայտ գիտնականներ, տարբեր երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ, գործարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ռազմական գործիչներ, գրականության եւ արվեստի տարբեր ասպարեզներում ճանաչված հեղինակություններ, գործընկերներ, լրագրողներ, հարազատներ եւ այլն։
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Փայլուն ինտելեկտուալներ Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի զրույցների այս ժողովածուն՝ հանրագիտարանային արժեք ունեցող մի հրատարակություն, որն ասպարեզ է եկել ֆրանսիացի գրող, էսսեագիր և լրագրող Ժան-Ֆիլիպ դը Տոնակի ջանքերով, անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին՝ հինավուրց պապիրուսների և մագաղաթներից ժամանակներից հասնելով էլեկտրոնային գրադարանների դարաշրջան: Երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ին որևէ կերպ առնչվում է գիրք կոչվածին, որից հրաժարվելու մասին, ի հեճուկս անհեռատես կանխատեսումների և նույնիսկ գրքին վիճակված վատ օրերերի, խոսք կլինել չի կարող: