Ժողովածուն ներառում է նորանկախ Հայաստանի զարգացման ընթացքին վերաբերող տարաբնույթ հոդվածներ և հարցազրույցներ: Դրանք բերված են ժամանակագրական կարգով և ընթերցողին հնարավորություն են տալիս կատարել սեփական վերլուծությունները՝ հասկանալով նաև, թե տարբեր տարիների իրադարձությունների ազդեցությամբ ինչ վերափոխումներ են արձանագրվել երկրում: Հեղինակը խնդիրներն արծարծելիս առաջնորդվել է «լապտերիկի ոչ թե ճառագայթային, այլ ցրված լուսարձակման» սկզբունքով, այն է՝ համընդգրկուն մոտեցմամբ: Ժողովածուն նախատեսված է հետազոտողների, պետական ծառայողների, ուսանողների և տնտեսական քաղաքականությամբ հետաքրքրվողների համար: Goodreads
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի երկրորդ գիրքը բովանդակում է նկարչի՝ 2005 թվականից հետո գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, դարձյալ ընտրողաբար:
Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի առաջին գիրքը բովանդակում է նկարչի՝ մինչև 2005 թվականը գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, ընտրողաբար:
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»:
Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները, աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։ Goodreads
«Բանակցային առաջնագծում » ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
Գրքում ներկայացված է Ռուսաստանի պատմությունը Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք (2000-2015թթ.): Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ և տասնյակ հարցազրույցներ, որոնք հեղինակ վերցրել է Պուտինի մոտ շրջապատից: Մեկ գրքի մեջ հավաքված մտքեր, կարծիքները, փաստերը ստեղծում են Կրեմլի ու մասնավորապես Պուտինի ամբողջական պատկերը: Գիրքը մեծա աղմուկ է բարձրացրել ինչպես Ռուսաստանում, այդպես էլ դրա սահմաններից դուրս:
Այս գրքում տեղ է գտել Նաբոկովի ոչ գեղարվեստական արձակը՝ հարցազրույցներ, նամակներ տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիրներին, հոդվածներ և այլն: Չնայած նյութերը բավական տարբեր են, բայց նրանք կազմում են ընդհանուր միտք. այս գրքի համար հեղինակն ընտրել և վերամշակել է այն հարցազրույցներն ու հոդվածները, որոնք առավել լավ են ներկայացնում նրան էսթետիկ կրեդոն, որոնցում ինքն առավել լավ է բացահայտված հեղինակ: