Հանրահայտ գրքի նոր հրատարակությունը անփոխարինելի ձեռնարկ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն: Ներկայացված մեթոդիկան օգնում է սովորել անգլերեն ինչպես միայնակ, այնպես էլ դասավանդողի հետ: Ուսումնական նյութը մատուցված է հետաքրքիր ոճով: Օգտագործված են անգլալեզու գրականության դասականների օրիգինալ տեքստերը:
Դասագիրքը նախատեսված է բուհերի այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են անգլերենը որպես երկրորդ մասնագիտություն, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Դասագիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն տիրապետել անգլերենի հիմնական կառուցվածքներին և բառապաշարին, այլև ձեռք բերել այդ լեզվով հաղորդակցվելու հմտություններ:
Հեղինակն արվեստի, աշխարհագրության, երաժշտության, առած-ասացվածքների և այլ հետաքրքիր միջոցներով ու եղանակներով փորձում է զարգացնել ընթերցողի տրամաբանությունը, հարստացնել և ամրապնդել գիտելիքներն անգլերենի ոլորտում: Ձեռնարկի բովանդակությունը համապատասխանում է առարկայի պետական չափորոշչին և ծրագրին:
Ձեռնարկում զետեղված նյութերը դասակարգված են պարզից բարդ սկզբունքով և հիմնականում ընդգրկում են ծրագրային թեմաների, ինչպես նաև տնային ընթերցանության բառապաշարը: Գրքում կան հավելվածներ, որտեղ ներկայացված են միևնույն բառի գրության բրիտանական և ամերիկյան տարբերակները, համր բաղաձայն պարունակող բառերը, ինչպես նաև երկու զուգահեռ ձև ունեցող անկանոն բայերը: Ձեռնարկը նախատեսված է անգլիական բանասիրության և անգլերենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրող ուսանողների համար:
Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երկու բաժնից: Յուրաքանչյուր բաժնում ներառվել են բազմաբնույթ թեմաներ, որոնք արտացոլում են հասարակության զարգացման ամենաարդիական ոլորտներին առնչվող այնպիսի բնագավառներ, ինչպիսին են քաղաքականությունը, իրավունքը, բնապահպանությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, բիզնեսը և ֆինանսները, թարգմանչական գործունեությունը: Նախատեսված է թարգմանչի մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև ընթերցողների ավելի լայն շրջանակի համար:
Դասագիրքը նախատեսված է լեզվական և մանկավարժական բուհերի ուսանողների համար, կարող է օգտակար լինել հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչներին և մեթոդիստներին: Այն տրամադրում է անգլերենի դասավանդման ռազմավարությունների օրինակներ, բացատրություններ և առաջարկներ, որոնք համապատասխանում են հաստատված տեսական սկզբունքներին և որոնք արդյունավետ են, գործնական և իրատեսական: Գրքում զետեղված գործնական առաջադրանքները ևս, ծանոթացնում են անգլերեն լեզվի դասավանդման տեսական և մեթոդական սկզբունքներին: