Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում: Եվ մի օր զարմանալի բան եղավ…
Մումիհովտի փոքրիկ բնակիչներն աներևակայելի կախարդանքի են ականատես լինում և բացահայտում են զարմանալի փոխակերպումն պատճառը։ Առեղծվածն էլ, անշուշտ, զվարճանքի են վերածում։ Սակայն ամենակարևորն այն է, որ նրանք ցանկացած իրավիճակում կարևորում են ընկերությունը, ազնվությունն ու միշտ ուրախանալու կարողությունը։
Ի՜նչ իմանաս՝ ինչ են ձմեռն ու ձյունը, երբ ցուրտն ընկնելուն պես խոր քուն ես մտնում։ Բայց մի անգամ Մումիտրոլն արթնանում է ձմռանն ու իր համար բացահայտում է մի նոր սպիտակ աշխարհ։ Տուվե Յանսոնի փոքրիկ հերոսը ինքնուրույն կողմն որոշվում է անսպասելի իրավիճակում և գլուխ է հանում բոլոր դժվարություններից։
Քաղաքի արվարձաններից մեկում՝ մի խորհրդավոր տան մեջ, հաշտ ու համերաշխ ապրում էին հեքիաթների կերպարներ ու խաղալիքներ: Տան խորդանոցում տանտիրուհին պահում էր չօգտագործվող իրեր ու կահ–կարասի: Իրերից մեկը՝ հին ու խարխուլ աստիճանը, տեսնելով, որ տանտիրուհին մտադիր է իրենցից ազատվելու, զարմանալի որոշում է կայացնում:
«Ստյուարտ Լիթլը» ամերիկացի հանրահայտ մանկագիր Է. Բ. Ուայթի՝ մանուկներին հասցեագրած առաջին ստեղծագործությունն է։ Մանկական այս վիպակը մկնիկ–տղա Ստյուարտի՝ մկնանման արտասովոր արտաքինով, ընդամենը երկու մատնաչափ հասակով արկածասեր, զվարճալի փոքրիկ տղայի մասին է։ Իրականի հետ միախառն ֆանտաստիկ այս պատմությունը սովորեցնում է կենսասիրություն, ընկերասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: Ստյուարտ Լիթլ մկնիկ–հերոսի պատմությունն անիմացիոն ֆիլմի, հեռուստասերիալի, բազմաթիվ տեսախաղերի, աուդիո գրքի սցենար է դարձել, արժանացել մրցանակների ու պարգևների։ Goodreads
Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին:
Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին:
Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին:
Ֆերդինանդը ցլիկ է, ով շատ էր սիրում ծաղիկներ։ Ու մինչ իր հետ ապրող մյուս բոլոր ցլիկները վազվզում էին, ցատկոտում ու պոզահարում միմյանց, նա հանգիստ նստում էր ծառի տակ ու ծաղիկներից հոտ քաշում։ Գիրքը գրվել է դեռ 1936-ին, որի հիման վրա էլ The Blue Sky Studios-ը 2018-ին նկարահանեց համանուն մուլտֆիլմը։
«Չեմպիոնը» պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է երկու ոտքը, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում և զբաղվում իր սիրելի սպորտձևով՝ ծանրամարտով և Բրազիլիայի պարալիպիական խաղերում զբաղեցնում 5-րդ տեղը, իսկ 2022-ի Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավում առաջին տեղը։
«Ես խոսում եմ պարելով»-ը 5+ տարիքային խմբի համար նախատեսված ներառական գիրք է: Այն Հայկ Հոբոսյանի մասին է, ով բացարձակ զուրկ լինելով լսողությունից՝ բազմաթիվ պարային մրցույթների՝ այդ թվում «Պարի՛ր, թե կարող ես» պարային մրցույթի հաղթող է, ունի իր դպրոցը և պարի դասեր է տալիս լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Բելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում:
Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Արիելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում:
Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով։ Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ամբողջ կյանքի ընթացքում փայփայելու համար։ Չար հորեղբայր Սպին Սիմբային վռնդում է առյուծների երկրից, որ էլ երբեք հետ չգա: Բայց հին ընկերները գտնում են նրան: Ժամանակն է, որ Սիմբան իր հասանլեիքը հետ բերի:
Հենց որ Զանգակը հատում է խորհրդավոր Ձմռան անտառի սահմանը, թևիկները սկսում են տարօրինակ կայծկլտալ։ Պատճառը պարզելու համար նա անտառի խորքն է գնում։ Հանկարծ նրա հետաքրքրասիրությունը Պարիկների խորշի համար փորձանք չդառնա՞…
Ֆլին Ռայդերի հետ ծանոթանալով՝ Ռապունցելը մտածում է, որ վերջապես իր երազանքը կիրականանա, և կկարողանա տեսնել գիշերվա երկնքում լողացող լուսավառ լապտերները։ Տեսնես՝ ի՞նչ լապտերներ են, ինչու՞ են հայտնվում տարին միայն մեկ անգամ՝ իր ծննդյան օրը։
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
Դե գործի անցեք: Գրքույկը բացեք, միացե՛ք Սարդ Մարդու և մյուս խիզախ հերոսների ոստայնապանծ- փառապանծ արկածներին: Սարսռացե՜ք, փշաքաղվե՜ք, տեսեք, թե ոնց են աշխարհը չարագործներից փրկելու…
Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Goodreads
Մի տարօրինակ ձայն կանչում է Էլսային, և նա Աննայի, Քրիսթոֆի, Օլաֆի ու Սվենի հետ գնում է ձայնի հետևից։ Կախարդված անտառում նրանք իրենց սպասածից շատ ավելին են գտնում։