Ժողովածուն ընդգրկում է Սառա Քեյնի չորս պիես: «Ռմբակոծը» (1995)՝ Քեյնի առաջին աղմկահարույց պիեսը, շաղկապում է անձնային ողբերգությունը, սեռական բռնությունն ու պատերազմի սարսափները: «Մաքրագործումը» (1998) սիրո և դաժանության միաձուլման փորձ է: «Փափագը» (1998) ինքնության և ցանկությունների փնտրտուք է, իսկ «4.48 փսիխոզը» (1999) հոգեկան տվայտանքների և հուսաբեկության սարսռեցնող պատկերում է: Վերջին պիեսը բեմադրվել է հետմահու՝ 2000 թվականին: Goodreads
«Վերնասրահի զավակները», որ ծնունդ է տվել կինոյի անմահ գործերից մեկին՝ Մարսել Կառնեի համանուն ֆիլմին (1945), վերակենդանացնում է XIX դարի ֆրանսիական թատրոնի այն շրջանը, երբ մրցակցում էին հավասարապես մեծ ժողովրդականություն վայելող մնջախաղը և մելոդրամը՝ ի դեմս մեծահամբավ արտիստներ Ժան-Գասպար Դըբյուրոյի և Ֆրեդերիկ Լըմետրի (տեքստում ներկայացված են որպես Բատիստ Տաբյուրո և Ֆրեդերիկ Լըպրենս): Ժակ Պրևերի սցենարը, ամբողջովին ներշնչված լինելով թատրոնից, այնքան գունեղ ու տպավորիչ է պատկերում ժամանակի թատերաշխարհը, որ միանգամայն օրինաչափորեն տեղ է գրավել «Բեմ» մատենաշարում: Պրևերյան բանաստեղծական ռեալիզմի ոգով կյանքն ու թատրոնը շարունակում են ու փոխլրացնում իրար` ասպարեզ բերելով մարդկային կատակերգության դրաման և զավեշտը: Goodreads
«Այն նույն Մյունխհաուզենը». Գրիգորի Գորինի պիեսները տասնամյակներ շարունակ բեմադրվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի շատ բեմերում: Այդ նույն սցենարներով նկարահանված հեռուստաֆիլմերը հանդիսատեսի կողմից մշտապես սիրված և պահանջված են: Հեղինակի դրամատուրգիական ստեղծագործություններն ընթերցելը ոչ պակաս հաճույք է պատճառում: Գորինի պիեսներից շատ ռեպլիկներ կյանք են մտել ու դարձել ժամանակակից լեզվական միջավայրի բնական, անքակտելի մաս:
«Մայրենիի տոն» ձեռնարկը հասցեագրված է կրտսեր դպրոցի ուսուցիչներին: Այն կարող է օգտագործվել 1-4-րդ դասարաններում մայրենիին նվիրված ցերեկույթների կազմակերպման ընթացքում՝ «Այբբենարանի տոն», «Հայաստանը իմ հայրենիքն է», «Հրաշալիքների մեր աշխարհը», «Ինչ ենք սովորել, ինչպես ենք սովորել» խորագրերով: Ուսուցիչները կարող են սցենարը փոփոխել՝ համապատասխանեցնելով յուրաքանչյուր դասարանի երեխաների տարիքային առանձնահատկություններին: Հայ մանկան համար նշանակալի այս տոնը ներառում է նրա համար կարևոր արժեքներ՝ մայրենի լեզու, այբուբեն, գիրք, հայրենիք, դպրոց, մայր… Միջոցառման սցենարը ընդգրկում է երգեր, որոնք համապատասխանում են բովանդակությանը: Կարծում ենք՝ այն հավանության կարժանանա և՛ ուսուցիչների, և՛ երեխաների, և՛ ծնողների կողմից:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 5»-ը ներառում է թե՛ ձմեռը՝ իր գեղեցկությամբ, և թե՛ Նոր տարին՝ իր ուրախությամբ և շքեղությամբ: Հանդեսը երեխաներին կգրավի սյուժեի զարգացմամբ, հետաքրքրիր կերպարներով, երաժշտականությամբ և աշխուժությամբ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 4»-ը կօգնի երեխաներին բարձրաձայնել սեփական խնդիրների մասին, ինքնարտահայտվել, իսկ մեծահասակներին և ծնողներին՝ վերանայել վերաբերմունքը երեխաների հանդեպ, ջերմ ու կայուն փոխհարաբերություններ ստեղծել նրանց հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 3»-ը կծանոթացնի երեխաներին շրջապատող աշխարհին, տարրական գիտելիքներ կտա մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցության մասին, կծանոթացնի բույսերի նշանակությանը բնության մեջ ու մարդու կյանքում, կսովորեցնի խնամել ու սիրել բույսերը: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 2»-ը կծանոթացնի երեխաներին զգացմունքների աշխարհի հետ, կօգնի գիտելիքներ փոխանցել դրանց մասին: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է` երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 1»-ը ունի բնապահպանական ուղղվածություն: Ձեռնարկը կօգնի մանկավարժներին կենդանիների մասին որոշակի գիտելիքներ հաղորդել երեխաներին, ճանաչել շրջակա աշխարհը, ձևավորել ճիշտ վարքագիծ, ներդաշնակ ապրել բնության հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: