Ապպիանոս
Հին հռոմեացի պատմիչ, ազգությամբ հույն
(մոտ 95 – մոտ 165)
Ապպիանոսը գրել է 24 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն» (Ῥωμαϊκά) երկասիրությունը, որտեղ ներկայացնում է Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից մինչև իր ժամանակները՝ ըստ նրա կողմից վարած պատերազմների։ Երկը մեզ է հասել կիսատ վիճակում:
Ապպիանոսի աշխատությունը Տիգրան Մեծի պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկն է։
Հայտնեք կարծիք