Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Արքայազնը չի համբուրել Քնած գեղեցկուհուն, բայց վերջինս երկու երեխա է ունեցել... Ինչպիսի՞ն է եղել հայտնի հեքիաթն իրականում

Ծնողներն ու մանկավարժները հաճախ բողոքում են, որ հեքիաթները շատ դաժան են: Իսկ եթե նրանք իմանային, որ այն հեքիաթները, որ պատմում են իրենց երեխաներին, մեղմ ասած, խմբագրված են… Օրիգինալները շատ ավելի դաժան են:

Օրինակ, հիշենք բոլորին հայտնի քնած գեղեցկուհու մասին հեքիաթը: Գիտե՞ք, որ նա չի արթանցել արքայադստեր համբույրից: 1636 թվականի իտալական հեքիաթում ասվում է, որ  վերջինս պարզապես բռնաբարում է գեղեցկուհուն ու շարունակում իր ճանապարհը: Մոխրոտի խորթ մայրը կտրում է իր աղջիկների ոտքերից մեկական կտոր, որպեսզի դրանք տեղավորվեն կոշիկի մեջ: Իսկ ինչ վերաբերվում է Սպիտակաձյունիկին, պարզապես ասենք, որ չար թագուհին ուզում էր ոչ այդքան նրան սիրտը, որքան նրա նուրբ մարմինը…

Շատերդ մտածում եք՝ ինչպես կարելի էր նման պատմություններ պատմել փոքրիկ երեխաներին: Գիտնականներն այդ ֆենոմենը հետևյալ կերպ են բացատրում. հեքիաթներն ազգային ստեղծագործության մի մասն են կազմում, իսկ մարդիկ դրանք պատմում էին ոչ միայն երեխաներին, այլև միմյանց:

Բացի այդ, ժամանակին մարդիկ երեխաներին վերաբերվում էին ոչ թե որպես երեխա, այլ որպես ապագա մեծահասակ, պատրաստում էին նրան այդ կյանքին:

Այսօր քչերը գիտեն երկու մարդկանց մասին, ովքեր մեծ դեր ունեն հեքիաթները ապագային փոխանցելու գործում: Ոչ, խոսքը չի գնում Գրիմ եղբայրների մասին: Նրանցից մեկի անունը Ջանբատիստա Բազիլե էր: Նա գրել է «Հեքիաթների հեքիաթը», որը պարունակում էր 50 սիցիլիական հեքիաթ և հրատարակվել է 1636 թվականին:

Մյուսը ֆրանսիացի Շառլ Պերոն է: Նրա գիրքը, որը պարունակում էր 8 հեքիաթ, լույս է տեսնում 1697 թվականին: Դրանցից 7-ը դարձել են դասական՝ «Մոխրոտը», «Կապույտ թռչունը», «Քնած գեղեցկուհին», «Մատնաչափիկը» և այլն:

Քնած գեղեցկուհին երկվորյակներ է ծնել:
Երբ նա ծնվեց, կախարդը նրան սարսափելի մահ կանխագուշակեց: Նա պետք է մահանար իլիկի թունավոր ասեղից: Հայրը հրամայեց դղյակից հեռացնել բոլոր իլիկները, բայց աղջիկը, ում անունը Տալիա էր, միևնուն է կպավ իլիկի ասեղին ու մահացավ: Թագավորը դստեր մարմինը դրեց գահի վրա և հրամայեց տանել անտառում գտնվող փոքրիկ տնակ: Դուռը փակեցին և ընդմիշտ հեռացան: Մի օր այդ անտառում մի օտար թագավոր որսորդությամբ էր զբաղվում: Հանկարծ նրա արծիվը թռավ ու հեռացավ նրանից: Թագավորը շտապեց նրա ետևից և տեսավ փոքրիկ տնակը: Նա մտավ ներս պատուհանից: Արծիվն այնտեղ չէր, բայց փոխարենը նա գտավ գահի վրա նստած արքայադստերը: Թագավորը որքան փորձեց, չկարողացավ արթնացնել գեղեցկուհուն: Այդ ժամանակ նա տեղափոխում է աղջկան մահճակալի վրա ու բռնաբարում նրան: Ապա վերադառնում է իր թագավորություն ու մոռանում միջադեպի մասին:
Անցնում է 9 ամիս և արքայադուստրը երկվորյակներ է ծնում՝ տղա և աղջիկ, ովքեր պառկած էին նրան կողքին և նրա կուրծքն էին ուտում: Պարզ չէ՝ որքան դա կտևեր, եթե երեխան չպոկվեր կրծքից ու սխալմամբ բերանը չառներ հենց այն մատը, որը ծակել էր իլիկը:

 

Թունավոր ասեղը դուրս է թռնում ու արքայադուստրն ուշքի է գալիս: Հենց այդ ժամանակ թագավորը հիշում է գեղեցկուհին ու որոշում կրկին գնալ նրա մոտ: Այս անգամ նա տեսնում է, որ արքայադուստրն արթուն է և երկու երեխա ունի: Նա մի քանի օր մնում է գեղեցկուհու մոտ ու հեռանում՝ խոստանալով, որ մարդ կուղարկի արքայադստեր և երեխաների ետևից: Մի քանի օրվա ընթացքում նրանք հասցնում են սիրել իրար:
Վերադառնալով տուն՝ թագավորը չի կարողանում մոռանալ արքայադստերը: Նա սկսում է գրել գեղեցկուհուն: Այդ ժամանակ թագուհին՝ նրա կինը, սկսում է կասկածել ամուսնուն: Նա անգամ կարողանում է ձեռքը գցել թագավորի նամակը՝ ուղղված Տալիային:
Միաժամանակ Տալիան որոշում է երեխաների հետ գնալ թագավորի մոտ: Նա չգիտեր, որ թագուհին հրամայել է նրանց բռնել, երեխաներից ընթրիք պատրաստել ու հյուրասիրել թագավորին: Եվ նա այդպես էլ անում: Թագավորն ուտում է երեխաներին՝ առանց որևէ բան կասկածելու:

 

Բայց թագուհու համար դա բավական չէր: Նա հրամայում է բերել գերված արքայադստերը: Տալիայն միայն խնդրում է մահվանից առաջ հանվել: Քանի որ նրա հագուստը ոսկով էր պատված, ագահ թագուհին միանգամից համաձայնվում է: Տալիան սկսում է դանդաղ հանել հագուստը՝ միաժամանակ բարձր գոռալով: Թագավորը լսում է նրան, վազում է նկուղ, ազատում գեղեցկուհուն ու պահանջում, որ թագուհին տա իր երեխաներին: «Բայց դու կերել ես նրանց»,- ասում է կինը: Թագավորը բղավում է ամբողջ դղյակով մեկ: Այդ ժամանակ գալիս է խոհարարն ու խոստովանում, որ երեխաներին պահել է և փոխարենը կենդանու միս եփել: Նրանք ընտանիք են դառնում ու ապրում երկար ու երջանիկ:

Բայց այս հեքիաթը Բազիլեն շատ հետաքրքիր կերպ է ավարտում: Նա գրում է. «Որոշների բախտ միշտ բերում է, անգամ եթե նրանք քնած են»:

Նորույթներ

  • Ժիրայր Գլենց

    Ժիրայր Գլենց | Մկրտիչ Արմեն

    6,000 ֏
  • Մահը

    Մահը | Նար-Դոս

    4,000 ֏
  • Խորհրդավոր միանձնուհին

    Խորհրդավոր միանձնուհին | Մուրացան

    3,000 ֏
  • Խորհրդավոր անծանոթը 1

    Խորհրդավոր անծանոթը | Մարկ Տվեն

    3,900 ֏
  • Վերջին աշունը

    Վերջին աշունը. Հատոր 5 | Տիգրան Հայրապետյան

    6,800 ֏
  • Ցեղասպան պետության ակունքները

    Ցեղասպան պետության ակունքները | Թաներ Աքչամ

    5,800 ֏
  • Վիրավոր արծիվը

    Վիրավոր արծիվը | Դեմիր Սյոնմեզ

    8,800 ֏
  • «Հրազդան» ստադիոն

    «Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը | Կարեն Բալյան

    10,800 ֏
  • Empire V

    Empire V | Виктор Пелевин

    5,200 ֏
  • Generation П

    Generation П | Виктор Пелевин

    4,900 ֏
Share Post
  • Twitter
  • Facebook
  • VK
  • Whatsapp

Հայտնեք կարծիք Cancel reply

You must be logged in to post a comment.

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր