Բերտոլդ Բրեխտ
Գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան
(1898 – 1956)
Բերտոլդ Բրեխտ՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես և նրա «էպիկական թատրոնի» տեսությունն ու քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Այդուհանդերձ՝ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները հիմնավորապես մտան եվրոպական թատրոնների խաղացանկերի մեջ, նրա գաղափարները այս կամ այն կերպ ընդունվեցին իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմատի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշի, Հայներ Մյուլլերի կողմից։
Հայտնեք կարծիք