Եղիշե
Հայ գրականության Ոսկեդարի գրող, պատմագիր
(410 – 475)
Եղիշեի Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»։ Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար։
Հայտնեք կարծիք