Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

«Զոլավոր գիշերազգեստով տղան» բեսթսելլերի հեղինակը՝ օր ու գիշեր գրելու մասին

Ջոն Բոյն

Ջոն Բոյնը պատմում է այն մասին, թե ինչպես է ամեն օր ու գիշեր գրում, թե ինչպես է ընդամենը երկու օրում գրել իր «Զոլավոր գիշերազգեստով տղան» գրքի սևագիրը:

Երբ ես քսան տարեկան էի և սկսնակ գրող էի, ստիպված էի հաշվի նստել մի չարաբաստիկ երևույթի հետ՝ հիմնական աշխատանքի: Այդ ժամանակ ես աշխատում էի Դուբլինի «Waterstone’s» գրախանութում, և ստիպված էի ամեն օր արթնանալ առավոտյան ժամը հինգին, որպեսզի մի քիչ գրեմ մինչև աշխատանքի գնալը: Չնայած արդեն անցել է ավելի քան քսան տարի, բայց ես մինչ օրս պահում եմ այդ ավանդույթը: Ճիշտ է, այժմ այդքան շուտ չեմ արթնանում, բայց սովորաբար գրասեղանի մոտ եմ լինում մինչ ժամը 7:30-ը: Առավոտ շուտ ինձ մոտ միշտ ամենաստեղծագործական և ամենաոգեշնչված վիճակն է, և ես միշտ բարձր տրամադրություն եմ ունենում այդ ժամին:

Ես բախտ եմ ունեցել սովորել Մալկոլմ Բրեդներիի մոտ, երբ նա Արևելյան Անգլիայի համալսարանում գրողի վարպետության դասախոսություն էր կարդում: Դա նրա դասախոսության վերջին տարին էր: Ես միշտ հիշում եմ նրա այն խորհուրդը, որ հարկավոր է գրել ամեն օր, անգամ Սուրբ Ծննդյան օրը: Ճիշտ է, ես մինչ օր չգիտեմ՝ ինչ անել ոչ աշխատանքային օրերին:

Առաջին սևագրերը ես բավական արագ եմ գրում: Ես չեմ սիրում նախապես պլանավորել վեպը և նախընտրում սկսել հիմնական գաղափարից, հերոսից կամ թեմայից, իսկ հետո թող գիրքն ինքը պատմի ինձ ամեն ինչ: Սովորաբար առաջին սևագիրը ես գրում եմ մեկ ամսում, օրական ութ-ինը ժամ, շաբաթը յոթ օր՝ ամբողջովին մեկուսանալով աշխարհից: Ես վստահ եմ, որ եթե այդ ընթացքում չմեկուսանամ, ապա վեպը վերջնական տեսքի չի գա:

Երբ ես որոշեցի գրել «Զոլավոր գիշերազգեստով տղան», նրա մասին առաջին միտքն իմ գլխում ծագեց երեքշաբթի երեկոյան: Չորեքշաբթի ես սկսեցի գրել տեսքտը, որի վրա աշխատեցի 60 ժամ փոքրիկ ընդմիջումներով: Ես չքնեցի չորեքշաբթի և հինգշաբթի ու ավարտեցի աշխատանքը մինչև ուրբաթ օրվա ճաշը: Դա 2004 թվականի ապրիլի 30-ն էր՝ իմ 33-րդ տարեդարձի օրը: Իմիջայլոց, գրքի էկրանավորման աշխատանքը սկսեց նույն օրը երեք տարի անց: Եվ, որքան էլ դա տարօրինակ չհնչի, Ադոլֆ Հիտլերը, ով գրքում չկա, բայց ում ներկայությունը զգացվում է ամբողջ ընթացքում, ինքնասպանություն է գործել 1945 թվականի հենց ապրիլի 30-ին:

Միակ ընդմիջումը, որը ես թույլ եմ տալիս ինձ գիրք գրելիս, տեղի է ունենում այն բանից հետո, երբ ես ավարտում եմ սևագիրն ու մոտ մեկ ամիս հանգստանում, մինչ կմոռանամ վեպի մանրամասները: Երբ ես վերադառնում եմ ձեռագրում են, պատկերացնում եմ, որ ես քանդակագործ եմ, ով նայում է մարմարի ամբողջական կտորին. այո, այժմ այն այդքան էլ սիրուն չէ, բայց ներսում, կարծում եմ, ինչ-որ հիասքանչ բան է թաքնված: Երկրորդ սևագրի ստեղծումն աշխատանքի իմ սիրելի մասն է: Այն ամենաշատ ժամանակն է պահանջում, բայց հենց այդ ժամանակ են սկսվում ի հայտ գալ պատմությունն ու հերոսները: Սովորաբար ես գրում եմ մոտ տաս սևագիր, մինչ գիրքը ցույց կտամ իմ խմբագրին: Որոշ գրողներ ուզում են շատ շուտ կարծիքներ իմանալ իրենց գրքի մասին, բայց ես չեմ շտապում ընթերցողին հրավիրել իմ պատմության մեջ:

Իմ գրական օրվա կարևորագույն մասնիկն ընթերցանությունն է: Ես անկուշտ ընթերցող եմ, և իմ կայքում կարդացածս գրքերի ցանկ եմ ստեղծել: Հիմնական դրանք գեղարվեստական արձակ են, չնայած ես շատ ուշադրություն չեմ դարձնում ժանրերին: Ես շատ եմ կարդում նոր գրողներին, ինձ միշտ հետաքրքրում են նոր ձայները: Ինձ բարկացնում են երիտասարդ գրողների հարցազրույցները, ովքեր պնդում են, որ ատում են գրելը, և անում են դա, քանի որ «այլ տարբերակ չկա»: Դա շատ մեծամիտ է և վիրավորական մեր արվեստի համար: Աշխարհում այնքան սկսնակ գրողներ կան, ովքեր պատրաստ են մարմնի մի մասը կտրել այն հնարավորությունների համար, որոնք նա կարող է ստանալ հրատարակչի հետ պայմանագիր կնքելով: Եվ եթե Ձեզ դու չի գալիս գրել, ուրեմն մի գրեք: Հավատացեք, Երկիր մոլորակը կանգ չի առնի, եթե Դուք ուրիշ գործով զբաղվեք: Ես շատ եմ սիրում գրել, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ կյանքս կապել գրքերի հետ:

Ինձ շատ է դուր գալիս, երբ հեղինակը կարողանում է քեզ կապել իր կարթին ու քարշ տալ իր գրքի սկզբից մինչև վերջ: Այժմ ես Սոմերսեթ Մոեմ եմ կարդում: Նա պարզապես հիանալի գրող: Եվ նա շատ դաժան է: Ես ավարտեցի «Թխվածքներ և գարեջուր» գիրքը և կարծում եմ, որ այն կարող է «ծալել» այլ գրողներին: Եվ նաև կարդացել եմ հեղինակի մասին, և նա ասես եղել է զգացմունքային ծեր ոչխար: Կարծում եմ այս գրքի հրատարակության համար նրան շատ տղամարդկություն է հարկավոր եղել, քանի որ արդյունքում նա կորցրել է մի քանի ընկեր: Ես նույնպես կուզենայի նման մի գործ գրել, բայց միայն հեռանալուցս առաջ:

Ջոն Բոյնի գրքերը

Առկա չէ

Read more Quick View

Лестница в небо | Джон Бойн

6,600 ֏
Տղան լեռան գագաթին
Ընտրել Quick View

Տղան լեռան գագաթին | Ջոն Բոյն

4,400 ֏
Զոլավոր գիշերազգեստով տղան
Ընտրել Quick View

Զոլավոր գիշերազգեստով տղան | Ջոն Բոյն

3,900 ֏

Նորույթներ

  • Ժիրայր Գլենց

    Ժիրայր Գլենց | Մկրտիչ Արմեն

    6,000 ֏
  • Մահը

    Մահը | Նար-Դոս

    4,000 ֏
  • Խորհրդավոր միանձնուհին

    Խորհրդավոր միանձնուհին | Մուրացան

    3,000 ֏
  • Խորհրդավոր անծանոթը 1

    Խորհրդավոր անծանոթը | Մարկ Տվեն

    3,900 ֏
  • Վերջին աշունը

    Վերջին աշունը. Հատոր 5 | Տիգրան Հայրապետյան

    6,800 ֏
  • Ցեղասպան պետության ակունքները

    Ցեղասպան պետության ակունքները | Թաներ Աքչամ

    5,800 ֏
  • Վիրավոր արծիվը

    Վիրավոր արծիվը | Դեմիր Սյոնմեզ

    8,800 ֏
  • «Հրազդան» ստադիոն

    «Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը | Կարեն Բալյան

    10,800 ֏
  • Empire V

    Empire V | Виктор Пелевин

    5,200 ֏
  • Generation П

    Generation П | Виктор Пелевин

    4,900 ֏
Share Post
  • Twitter
  • Facebook
  • VK
  • Whatsapp

Հայտնեք կարծիք Cancel reply

You must be logged in to post a comment.

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր