Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Ինչու՞ էին ԽՍՀՄ-ում զուգարանում կարդում

Պատճառները բավական շատ էին՝ ծիծաղելիից մինչև կենցաղային:

Ինչ-որ առումով դա անգամ գեղեցիկ էր: Մտնում էիր զուգարան, իսկ այնտեղ՝ պահարանի վրա, դրված էին գրքեր, ամսագրեր, թերթեր: Հաճախ անգամ մի քանի գիրք: Եվ շատ ամսագրեր: Կարելի էր մտածել, որ հայտնվել ես փոքրիկ գրադարանում: Բայց ոչ, դա զուգարանն էր: Խորհրդային մարդկանց համար դա ընթերցասրահի այլընտրաքն էր: Չէ՞ որ ԽՍՀՄ-ն «աշխարհի ամենաընթերցասեր երկիրն էր»:

Առանձնանալու վայր

Սովորաբար ընտանիքները բաժանորդագրվում էին մի քանի ամսագրերի և թերթերի: Իսկ ե՞րբ դրանք կարդան: Կարելի էր, իհարկե, տրանսպորտում կարդալ, բայց զուգարանում ավելի հարմար էր: Այդպես ամսագրերն ու թերթերը հավաքվում էին այնտեղ, ու հաճախ անգամ տարիներով մնում:

Գրքերից շատերը մարդիկ կարդում էին զուգարանում: Ինչու՞: Շատ պարզ է: Հաշվի առնելով խորհրդային բնակարանային պայմանները՝ գրքի հետ մի անկյունում առանձնանալը գրեթե անհնար էր: Անընդհատ փոքր քույրը նվագում էր, տատիկը բողոքում էր, իսկ հայրը հաճախ խմում ու գոռգոռում էր: Մեծ ընտանիքները հաճախ ապրում էին 1-2 սենյականոց բնակարանում:

Ու՞ր պետք է փախչեր ընթերցողը: Որտե՞ղ կարող էր ընկղվել Սելինջերի, Քոնան Դոյլի և Մարկ Տվենի աշխարհներ:

Զուգարանում

Բնակարանի միակ հանգիստ տեղը: Այո, իհարկե կես ժամ անց ինչ-որ մեկը սկսում էր թակել ու պահանջել ազատել զուգարանը: Բայց կես ժամ լռությունն էր բավական էր:

Թաքստոց ինքնահրատի համար

Բացի այդ զուգարանում հնարավոր է կարդալ արգելված գրքեր: Օրինակ, պատանին կարող էր կարդալ «Playboy»-ի համարներից մեկը, որը նրան տվել էր ընկերը, ում ծնողները եղել էին արտասահմանում:

Իսկ ուսանողը կարող էր կարդալ այսպես կոչված «ինքնահրատ»՝ գրականություն, որն արգելված էր ԽՍՀՄ-ում, օրինակ՝ Ջորջ Օրուել կամ Վլադիմիր Նաբոկով:

Այո, կար այդ գրականությունը տեղափոխելու խնդիրը, որը հեշտ լուծում ուներ: Խորհրդային զուգարաններում հաճախ հավաքվում էին անպետք իրեր, որոնց մեջ հնարավոր էր թաքցնել արգելված գրքերը:

Երկրորդ գործառույթ

Ինչ վերաբերվում է թերթերին: Դրանք հաճախ իրականացնում էին կրկնակի գործառույթ:

ԽՍՀՄ-ում զուգարանի թղթի մասսայական արտադրություն սկսվեց միայն 1969 թվականին: Այո, արդեն վաղուց Յուրի Գագարինը թռել էր տիեզերք, բայց զուգարանի թուղթ ժողովուրդը չուներ:

Եվ թերթի երկրորդ նշանակությունը շատ հեշտ է գուշակել: Կարդացիր, օգտագործեցիր: Երկուսը՝ մեկում:

Չնայած, երբ սկսեցին արտադրել զուգարանի թուղթ, այն դեռ քիչ ճարվող: Հարկավոր էր նախևառաջ գտնել և գնել: Առնում էին միանգամից մեծ քանակությամբ, իսկ ում բախտը չէր բերում, խնդրեմ՝ թերթ:

Իսկ թերթեր ԽՍՀՄ-ում հրատարակվում էին մեծ քանակությամ: Հաճախ անգամ ստիպում էին բաժանորդագրվել: Օրինակ, երկաթգծի աշխատակիցը պարտավոր էր գնել «Гудок» թերթը: Իսկ կոմունիստական կուսակցության ցանկացած անդամ պետք է գներ «Правда»-ն: Այն գրեթե անհնար էր կարդալ, իսկ որպես զուգարանի թուղթ իսկն էր:

Մարդիկ կային, ովքեր անգամ քննարկում էին՝ որ թերթն է ավելի հարմար օգտագործել:

Զուգարանում կարդալու մշակույթը մինչ օրս պահպանվել է: Ցավոք, գրքերն են ավելի շատ քչացել: Ավելի շատ սմարթֆոններն են օգտագործվում: Կան, իհարկե, գրքեր «հատուկ զուգարանում կարդալու համար»՝ փափուկ կազմով և անորակ թղթով դետեկտիվներ, թրիլլերներ և այլն:

Նորույթներ

  • Ժիրայր Գլենց

    Ժիրայր Գլենց | Մկրտիչ Արմեն

    6,000 ֏
  • Մահը

    Մահը | Նար-Դոս

    4,000 ֏
  • Խորհրդավոր միանձնուհին

    Խորհրդավոր միանձնուհին | Մուրացան

    3,000 ֏
  • Խորհրդավոր անծանոթը 1

    Խորհրդավոր անծանոթը | Մարկ Տվեն

    3,900 ֏
  • Վերջին աշունը

    Վերջին աշունը. Հատոր 5 | Տիգրան Հայրապետյան

    6,800 ֏
  • Ցեղասպան պետության ակունքները

    Ցեղասպան պետության ակունքները | Թաներ Աքչամ

    5,800 ֏
  • Վիրավոր արծիվը

    Վիրավոր արծիվը | Դեմիր Սյոնմեզ

    8,800 ֏
  • «Հրազդան» ստադիոն

    «Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը | Կարեն Բալյան

    10,800 ֏
  • Empire V

    Empire V | Виктор Пелевин

    5,200 ֏
  • Generation П

    Generation П | Виктор Пелевин

    4,900 ֏
Share Post
  • Twitter
  • Facebook
  • VK
  • Whatsapp

Հայտնեք կարծիք Cancel reply

You must be logged in to post a comment.

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր