Լևոն Բաշալյան
Հայ արձակագիր, հրապարակագիր, գրաքննաատ, թարգմանիչ
(1868 – 1943)
Լևոն Բաշալյանը սովորել է նորաբաց Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1886 թ. և դարձել «Մասիս» օրաթերթի օգնական խմբագիր։ Այնտեղ էլ սկսել է իր գրական-հրապարակախոսական փորձերը։ Հետագայում դարձել է Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթի հիմնական ուժերից մեկը։ Այնտեղ տպագրել է հոդվածներ ռուս գրողների մասին, ինչպես Իվան Տուրգենևի և ուրիշների։ Այս ժամանակվանից էլ սկսել է գրել պատմվածքներ, որոնց նյութը Կ. Պոլսի քաղքենիական կյանքն է։
Հայտնեք կարծիք