Խաչիկ Դաշտենց
Հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր
(1910 – 1974)
Խաչիկ Դաշտենցը ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից:
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին
Հայտնեք կարծիք