Ռուբեն Ֆիլյան
Հայ արձակագիր, թարգմանիչ
(1952 – 1983)
Ռուբեն Ֆիլյանը հեղինակ է Շրի Շանկարաչարյաի «Վիվեկա Չուդամանի» ստեղծագործության հայերեն թարգմանության։ Ինչպես վեպը, այնպես էլ կարճ արձակը, հեքիաթ-պատմվածքները, ոչ միայն ապրում են Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ ստեղծված հեքիաթային աշխարհի մեջ, այլև ցույց են տալիս մարդկային կեցության ու փորձառության աբսուրդային երևույթները։ Ռուբեն Ֆիլյանի արձակը երկխոսություն է հայ միջնադարյան բնագրերի, Սեմյուել Բեքեթի, Իտալո Կալվինոյի, Ռոբերտ Վալզերի ստեղծագործությունների հետ։
Հայտնեք կարծիք