Ումբերտո Էկո
Իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ, գեղարվեստական գրականության, ակնարկների, գիտական տեքստերի, մանկական գրքերի հեղինակ, ինչպես նաև փիլիսոփա։
(1932 – 2016)
Նրա գեղարվեստական գրվածքներն առանձնանում են իրենց հարուստ լեզվով, սիմվոլների չարաճճի օգտագործմամբ, զարմանալի ակնարկներով և տեղեկանքներով և գլուխկոտրուկների ու պատմողական գյուտերի խելացի օգտագործմամբ։ Ժամանակակից մշակույթի վերաբերյալ նրա ակնարկները լեցուն են կատակով և հեգնանքով։ Սեմիոտիկայի մեկնաբանության և էսթետիկայի մասին նրա մտքերն ապահովել են նրա համբավը որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի: