9,990 ֏
Հեղինակ | Ումբերտո Էկո |
---|---|
Թարգմանություն, մեկնություններ ու ծանոթագրություններ | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 856 |
Ֆորմատ | 125x200 մմ |
ISBN | 978-9939-51-610-3 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | BBC TOP-200, Ինչի՞ց սկսել, Ծանր գրքեր |
Զանգվածը | 667 գ |
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։
Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ Ադսոնին մարմնավորում էր՝ Քրիստիան Սլեյթերը։ Չնայած ֆիլմի ունեցած հաջողություններին՝ Ումբերտո Էկոն դժգոհ մնաց իր վեպի էկրանավորումից։ Դրանից հետո նա այլևս չտվեց իր համաձայնությունը՝ գործերը էկրանավորելու համար։ Մերժեց անգամ Սթենլի Կուբրիկին, չնայած հետագայում զղջաց է դրա համար։
Reviews
There are no reviews yet.