9,900 ֏
Հեղինակ | Վլադիմիր Նաբոկով |
---|---|
Թարգմանություն և ծանոթագրություններ | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2017 |
Էջեր | 560 |
Ֆորմատ | 125x200 մմ |
ISBN | 978-9939-76-034-6 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 608 գ |
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ:
Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է…
Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է 20-րդ դարի գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը: Այն, The Modern Library-ի ցուցակով բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի մեջ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, նաև է տեղ գտել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում:
«Լոլիտա»-ն համարվում է Նաբոկովի ամենահայտնի վեպը և ցույց է տալիս վերջինիս սերը դժվար բառախաղի ու մանրամասների մանրակրկիտ նկարագրության նկատմամբ, որոնք բնորոշ են նրա բոլոր աշխատություններին։
Գիրքը արգելված էր Ֆրանսիայում, իսկ 1955 թվականից մինչև 1959 թվականներին՝ Անգլիայում: Հարավային Աֆրիկայում գիրքը արգելված էր 1974-ից մինչև 1982 թվականները: Սահմանափակումներ կային նաև Արգենտինայում ու Նոր Զելանդիայում:
Գրականագետ Ալեքսանդր Մ. Լյուքսեմբուրգը Լոլիտան անվանում է «ծայրահեղ դժվար տեքստ՝ հագեցած բառախաղերով, ակնկարկներով, պարոդիայի տարրերով և խաչվող հղումներով»:
2005 թվականին գերմանացի գիտնական Միայել Մաառը հայտարարեց, որ Նաբոկովը սյուժեն և հերոսուհու անվանումը վերցրել է գերմանալեզու ոչ շատ հայտնի հեղինակ Հայնց ֆոն Լիխբերգի նույնանուն գրքից: Նրա կարծիքով երկու պատմություններն էլ նույնանման են. երկուսում էլ հերոսը սիրահարվում է երիտասարդ աղջկա, երկու գործի վերջում էլ աղջիկը մահանում է:
Reviews
There are no reviews yet.