Դեռ հին ժամանակներում Վերգիլիոսի ստեղծագործությունները կիրառումն էին կրթական նպատակներով:

«Բուկոլիկները» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ») նրա վաղ ստեղծագործություններից է: Իր մեջ ներառում է տեսարաններ հովվական կյանքից, որոնք իրականում շատ զգացմունքային են ու ինտելեկտուալ:

Գեորգիկներ (հունարեն՝ γεωργεῖν – «հողագործական») լայնորեն տարածված է եղել անտիկ պոեզիայում։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսության մասին պրակտիկ նշանակությամբ երգեր և պոետիկ ստեղծագործություններ է, նեղ իմաստով՝ Վերգիլիոսի հայտնի 4 գրքերից բաղկացած դիդակտիկ աշխատությունը, որտեղ խոսվում է հողագործության, պտղագործության, գինեգործության, անասնաբուծության և մեղվապահության մասին։
Գեորգիկներում գովերգվում էին բնության գեղեցիկ տեսարանները, գեղջկական խաղաղ աշխատանքը, տնային հանգստավետ ու անդորր կյանքի հրապույրները։ Գեորգիկների հեղինակներ են եղել հույն բանաստեղծ Հեսիոդոսը («Աշխատանք և օրեր»), հռոմեացի բանաստեղծներ Կատոն ավագը («Գյուղատնտեսության մասին»), Վերգիլիոսը («Գեորգիկներ») և ուրիշներ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Буколики. Георгики | Вергилий”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են