Հեղինակ | Դեյվիդ Հերբերթ Լոուրենս |
---|---|
Հրատարակչություն | Saland Publishing |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 435 |
ISBN | 978-8182529007 |
Լեզու | Անգլերեն |
Զանգվածը | 374 գ |
Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունը հեղինակի երրորդ հրատարակված վեպն է, որի կենտրոնական կերպարը Փոլ Մորել անունով մի երիտասարդ նորաթուխ արվեստագետ է։
Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ նրա մայրը ծանր հիվանդ էր։ Ստեղծագործության գլխավոր կին հերոսի՝ Գերտրուդ Մորելի կերպարի միջոցով նա փորձել է արտացոլել իր մոր վատնված կյանքը, ինչպես նաև իր սերը վերջինիս հանդեպ՝ նրան ներկայացնելով որպես խելացի, հեգնական խառնվածքով և նուրբ կազմվածքով կին, որի հանդեպ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել՝ պարգևելով նրան մի ամուսին, ով ընդամենը հասարակ հանքափոր էր։ Լոուրենսն այն համոզմունքին էր, որ իր մայրն ամուսնացել է իրենից ցածր դասի տղամարդու հետ։ Այս վեպի համար հիմք են ծառայել ընտանեկան տարաձայնությունները, որոնց հեղինակն ականատես է եղել սկսած մանկության վաղ տարիներից։ Վեպի երկու հերոսները՝ Փոլ և Ուիլյամս եղբայրները, սկսում են ատել ու արհամարհանքով վերաբերվել իրենց հորը։ Փոլի կյանքում հայտնված կանանց հետ հարաբերություններն ասես իրենց վրա կրեն մոր հանդեպ ունեցած նվիրվածության ազդեցությունը։
Reviews
There are no reviews yet.