Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։

Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝ մնացածի կյանքը բարելավելու համար։ Ցուգումի Օբան ցույց է տալիս ոչ միայն պայամանական հանցագործի ցանկությունները, մտքերը, այլև հասարակության վերաբերմունքը երևույթին։ Ոմանք Կիրային Աստված են համարում, մյուսները կարծում են, որ նա շատ ինքնավստահ է։ Ամեն դեպքում, ճշմարտության ընտրությունը թողնված է ընթերցողին։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Death Note. Black Edition. Книга 2 | Цугуми Ооба”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են