Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում և ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել: Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների և ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը: Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի և ընկերների ակնկալիքները:
«-Դրա համար ուզում եմ ամուսնանալ, որ դրանք կյանքս չուտեն: Էնպիսի կին եմ ուզում, որ փող ունենա: Ես համացանցի բիզնեսի գաղափար ունեմ: Հիմա չեմ ասի, թե ինչ, չեմ ուզում գաղափարս գողանան: Այ, մի կին լիներ, որ ներդրում աներ, էլ մտածելու բան չէի ունենա: Իմ գաղափարը հաստատ հաջողության է հասնելու: Էդ ժամանակ էլ ոչ ոք գլուխս չի տանի:
– Ստացվում է, որ համ չես սիրում էն մարդկանց, որ քո կյանքին են խառնվում, համ էլ ուզում ես այնպիսի կյանք վարել, որ այդ մարդիկ դժգո՞հ չմնան:
Դա ի վերջո նշանակում է այս աշխարհն իր ամբողջությամբ ընդունել`տարակուսելով մտածում եմ ես: Շիրահան ասում է.- Ես արդեն հոգնել եմ, – ես էլ գլխով եմ անում:
– Հոգնելը հարցի լուծում չէ: Եթե միայն ամուսնանալով շրջապատը քեզ հանգիստ կթողնի, արագ և տրամաբանական կլինի այդպես անել»:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կոնբինիի մարդը | Սայակա Մուրատա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են