Դարիո Ֆո
Իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական վարպետության տեսաբան, նկարիչ
(1926 – 2016)
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1997), Հռոմի Լա Սապիենցի անվան համալսարանի պատվավոր դոկտոր: Հեղինակ է բեմական ֆարս-արլեկինադների: Նրա սև հումորով գրոտեսկային-սատիրական պիեսներում հանդիպում են միջնադարյան դել արտե կոմեդիաների, տոնավաճառներում կազմակերպվող տիկնիկային թատրոնների, կրկեսային ներկայացումների տարրեր: