Զապել Եսայան
Հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ
(1878 – 1943)
ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1934 թվականից: Ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ:
2018 թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է Զաբել Եսայանի անունով: