Արմեն (Օհանյան) Հայաստանցի
Հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ
(Ծնվ. 1979)
Օհանյանի արձակին հատուկ է համահեղինակության սկզբունքը, որտեղ իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ, այնպես էլ՝ ցանկացած ընթերցող։ Խաղը նրա ստեղծագործությունների անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը։